Ես զարմանում եմ, թե քաղաքապետն ի՞նչ գործ ունի շատրվանների երաժշտության հետ․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքել է լայն տարածում ստացած քննադատությանը՝ կապված Գյումրու շատրվաններից հնչած երաժշտության հետ։ Նա շեշտել է, որ նման թեմաներով զբաղվելը ընդհանրապես լուրջ չէ, առավել ևս՝ երբ երկիրը կանգնած է գլոբալ խնդիրների առաջ։ «Շատրվանը, ի՞նչ քննադատություն է։ Ի՞նձ են անդրադառնում։ Հավատացեք, չեմ էլ հասցրել նայել։ Ուղղակի ինձ արագ ասեցին, թե սենց, այդպես ինչ-որ … Read more

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում․ Լավրով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում, նա հույսը դնում է միայն իր վրա, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք ինքներս … Read more

Մոսկվա-Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք կատարեց ԿԺԴՀ-ում

Մոսկվայից Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք է կատարել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 09:30-ին։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»  գործակալությունը: Թռիչքի տևողությունը կազմել է շուրջ ութ ժամ։ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք հետադարձ չվերթը նախատեսված է հուլիսի 29-ին։ Հուլիսի սկզբին «Ռոսավիացիա»-ն Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերությանը իրավունք է տվել թռիչքներ կատարել դեպի ԿԺԴՀ։ Ընկերությունը հուլիսի … Read more

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ … Read more

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ Բաղաի

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին: Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։ «Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք … Read more

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։Հուլիսի 28-ին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Երևանում հուլիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի 37-39, … Read more

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Գազայի շրջափակման պայմաններում Իսրայելի հետ բանակցություններն անիմաստ են

Գազայի հատվածում Իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ղեկավար Խալիլ ալ-Հայյան հայտարարել է, որ պաշարման, ցեղասպանության և սովի պայմաններում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շուրջ հետագա բանակցություններն անիմաստ են: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ «Գազայի հատվածում մեր երեխաների, կանանց և ժողովրդի շրջափակման, ցեղասպանության և սովի պայմաններում բանակցությունները շարունակելու իմաստ չկա», – ասել է ալ-Հայյան։  Նա կոչ է … Read more

Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը

Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։ Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։ «Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ … Read more

Սկսելու ենք տուգանել տրանսպորտում պոտենցիալ խախտողներին. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։ «Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», – նշեց Գրիգորյանը։ Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ … Read more