Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրերի նախագծերի վերաբերյալ վերջիններիս մոտեցումները տրամագծորեն հակադիր է համարում

Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագրերի նախագծերի վերաբերյալ Մոսկվայի և Կիևի մոտեցումները տրամագծորեն հակադիր է համարում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երկրորդ փուլի ընթացքում փոխանակված հուշագրերի նախագծերի վերաբերյալ մոտեցումները հիմա տրամագծորեն հակադիր են: Քիչ հավանական է, որ դրանք կարելի է մեկ գիշերվա ընթացքում մերձեցնել, դա կպահանջի շատ բարդ դիվանագիտական աշխատանք», … Read more

Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում «Honda»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել

Հուլիսի 25-ին, ժամը 14:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել եզրաքարին և կողաշրջվել։ Մինչ փրկարարների … Read more

Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի կայքում հրապարակված օրինագծերը։ Հուլիսի 15-ին Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրինագծերը հաստատում են ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի գործողության ժամկետը երկարաձգելու մասին նախագահի հրամանագրերը։ Գերագույն ռադան նախագահի … Read more

Երևանի քաղաքապետարանը ոչ թե 45, այլ 62 հատ տրոլեյբուս կարող է գնել այն գումարով, որը հավաքվել է. Factor.am

Երևանի քաղաքապետարանը ոչ թե 45, այլ 62 հատ տրոլեյբուս կարող է գնել այն գումարով, որ հավաքվել է 2025 թվականի առաջին 5 ամիսներին տրանսպորտի ուղևորատոմսերի վաճառքից։ Ինչքա՞ն հասույթ է ապահովել միասնական տոմսային համակարգը, որտե՞ղ են այդ փողերը, ո՞վ և ինչպե՞ս է հավելյալ եկամուտ ստանում դրանից և ի՞նչ են փորձում հանրությունից թաքցնել մայրաքաղաքի ղեկավարները․ այս հարցերի պատասխանները՝ Factor … Read more

Գազայի շուրջ բանակցությունները չեն ձախողվել․ չնայած այն բանին, որ Իսրայելը և ԱՄՆ-ն հետ են կանչել իրենց բանակցողներին

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ըստ միջնորդների՝ բանակցությունները չեն ձախողվել՝ չնայած այն բանին, որ Իսրայելը և ԱՄՆ-ն հետ են կանչել իրենց բանակցողներին Դոհայից։  Այս մասին հայտնում է BBC-ն։ Պաշտոնյան, որի անունը չի նշվում, լրատվամիջոցին հայտնել է, որ իսրայելական պատվիրակությունը, հավանաբար, կվերադառնա Դոհա հաջորդ շաբաթ, չնայած կոնկրետ ամսաթիվ չի նշանակվել։ Այս առնչությամբ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն … Read more

Տեսանյութ․ «Փաշինյան դավաճան»-ը ակտուալ է․ նա «սատկած ձի» է ու բիբարը հետևին քսելը չի օգնի

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Վարդան Օսկանյան

Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ, մինչդեռ Եվրոպական միությունը լռությամբ հետևում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապես լռություն չէ։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «ԵՄ-ն՝ իր անդամ պետությունների դեսպանատների հետ միասին Երևանում, մեղսակից է՝ դիտավորյալ անգործությամբ, դիվանագիտական հապաղումով և ռազմավարական ցինիզմով։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդրել Հայաստանում … Read more

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տասը Patriot ՀՕՊ համակարգ

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է իրեն տրամադրել ևս տասը Patriot ՀՕՊ համակարգ և արդեն համաձայնության է եկել իր դաշնակիցների հետ երեք նման համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից հաստատում երկու համակարգերի, Նորվեգիայից՝ մեկի վերաբերյալ։ Մենք ներկայում աշխատում ենք մեր նիդեռլանդցի գործընկերների … Read more

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի․ Վահե Հովհաննիսյան

Իհարկե, Հայաստանում ապշելու շատ բան կա։ Բայց նույնիսկ յոթը տարի ամեն ինչ տեսած հասարակության համար քաղաքական առաջնորդության այսօրվա պահվածքը, միևնույն է, ապշեցուցիչ է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողությունների և մտքերի լիակատար ազատություն։ Նա դա … Read more

Հայկական պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ Չեռնոգորիայի կողմից ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-23-ն աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ Չեռնոգորիայի կողմից ԵՄ անդամակցության … Read more