Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան և Աբովյան փողոցներում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պարոնյան  և  Աբովյան փողոցներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն. մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների … Read more

Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Բելգիայի թագավորության ներկայացուցիչների պալատին. «Անձամբ իմ և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անունից մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թվականի հուլիսի 18-ին միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունման համար։ Բանաձևում տեղ գտած դիրքորոշումները Բելգիայի ժողովրդի կողմից … Read more

Սիսիան-Տաթև ճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և … Read more

Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից

Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցող հայտարարություններին և այդ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների շևրոնները որպես նվեր ընդունելուն: «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե. Բայրամով

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների երկկողմ և ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Քննարկումների ընթացքում անդրադարձանք գլոբալ գործընթացներին, … Read more

ԱՄՆ-ն ներմուծում է նոր «վիզայի բարեխղճության» վճար

ԱՄՆ-ն միջազգային այցելուներից կպահանջի վճարել առնվազն 250 դոլարի չափով նոր «վիզայի բարեխղճության վճար», որը կավելացվի վիզայի դիմումի գործող ծախսերին, և որը կվերադարձվի՝ վիզայի պայմանները չխախտելու դեպքում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Այս գործընթացը կիրականացվի՝ համաձայն ԱՄՆ վարչակազմի կողմից ընդունված ներքին քաղաքականության մասին օրինագծի դրույթներից մեկի։  Վճարը կվերաբերի բոլոր այցելուներին, որոնք պետք է ձեռք բերեն ոչ … Read more

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում կատարված քննչական գործողություններից հետո ձերբակալվածներ չկան. ՔԿ

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան: Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը: «Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վրույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Այս պահին այս մասնաճյուղերի բնականոն գործունեությունն ապահովված է, ավելին մասնաճյուղերը չեն փակվել: Քննչական գործողություններ են կատարվել, բայց դրանց արդյունքում որևէ մասնաճյուղ չի … Read more

Բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին․ Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն կատարելու մեջ մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են դատախազությունից:

Փաշինյանն ազատել է պաշտոնից Միքայել Զալինյանին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Զալինյանն ազատվել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից:  «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝  Միքայել Զալինյանին ազատել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասվում է վարչապեի որոշման մեջ։

Թբիլիսիում սկսվել է Բոճորիշվիլիի և Բայրամովի հանդիպումը

Թբիլիսիում սկսվել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։  Այցի շրջանակներում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։