Մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին. Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում ՊԵԿ–ի համար գործունեության  մեծ դաշտ է բացվելու։ Այս մասին ասյօր՝ ՊԵԿ–ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք  2026 թվին գործնական փուլ ենք մտնելու,  բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության … Read more

Շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ բնակիչներին․ Վահե Դոխոյան

Հայրենիք կուսակցության ԳՄ անդամ, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը գրում է․ Լավ հասկացանք, էլի շոու արեք, բայց… Բացի կենտրոնական մի քանի փողոցները, քաղաքում այս ժամի դրությամբ փողոցների մեծամասնությունը խայտառակ վիճակում է, էլ չեմ խոսում մայթերից։ Էտ ո՞ր մայթերն էր մաքրվել, որ չենք տեսել։ Շտապ օգնությունը չի կարողանում մոտենալ բնակիչներին… Չգիտեմ ինչ ասեմ, հավատացողը թող հավատա։

Կաթողիկոսին «սшտկացնելու» կոչ արшծ Ջնդոյի Էդոն գլխшվոր դшտшխազի քեռի՞ն է

Այսօր Գառնիում Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկը Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և բռնության կոչ է հնչեցրել։ Կատարվածը առերևույթ հանցագործություն է, որին պետք է արձագանքի իրավապահ համակարգը։ «Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել Կաթողիկոսին «սպանելու» կոչով հանդես եկած քաղաքացու ինքնությունը։ Խոսքը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանի մասին է, որը համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ։ «Ջնդոյի … Read more

Գյումրիում բուք է. Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Գյումրիում բուք է»։ Հիշեցնենք՝ այսօր նա նաև հայտնել էր․ ««Մթնոլորտային ցուրտ ճակատն արդեն մեր Հանրապետության սահմանների մոտ է և ուշ երեկոյան կներխուժի Հայաստանի տարածք։ Այնպես որ, ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում՝ բուք, ցածր տեսանելիություն»։

Գարեգին Երկրորդի ուղերձը չկա Հ1–ի դեկտեմբերի 31–ի ծրագրում

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը: Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի համաձայն, այդ օրը ժամը 23.40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00.00–ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։ Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին նույնպես Հ1–ը չի ցուցադրել Վեհափառ Հայրապետի ուղերձը։

Պարգևներ՝ ՊԵԿ աշխատակիցների. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Անձնվեր աշխատանքի և մատուցած նշանակալի ծառայությունների համար պարգևներ՝ ՊԵԿ աշխատակիցների»:   

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը

Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և այլ … Read more

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կապ են հաստատել Դմիտրիևի այցից հետո. Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևի Մայամի այցից հետո։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինի հանձնարարությամբ կապ է հաստատվել Ռուսաստանի և ԱՄՆ վարչակազմերի ներկայացուցիչների միջև: Ուշակովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը Դմիտրիևի ուղևորությունից հետո Միացյալ Նահանգների հետ հեռախոսազրույցների ժամանակ», … Read more

Բայրամովը Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է համարում նաև այլ ոլորտներում

Մի քանի օր առաջ իրականացվել է ադրբեջանական նավթամթերքների ուղարկում Հայաստան: Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Բայրամովը նշել է, որ անկախացումից հետո նման բան տեղի չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև. «Այնպես որ, հիմա մենք զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում։ Հայաստանի կողմի դիմումը վերաբերում էր … Read more