Դդմաշեն գյուղի ձորում հայտնաբերվել է մետաղե ջարդոնի վերածված «Opel»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shmashyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա տղան իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքնայով Դդմաշեն բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 400 մետր շրջվելով հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 15-ամյա վարորդը տեղում մահացել է:  Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:  Վթարի փաստով … Read more

Կաթողիկոսի նոր տեղապահի գործը պետք է լինի Եկեղեցու նոր կանոնակարգի ընդունման պրոցեսի կազմակերպումը. Փաշինյան

Կաթողիկոսի տեղապահի ընտրությունը կարևոր է, որ տեղի ունենա Հայաստանյայց Առաքելական եկեղեցում այս պահին գործող կանոններին համապատասխան: Այս մասին սոցցանցերում տեղադրված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կաթողիկոսի նոր տեղապահի գործը պետք  է լինի Եկեղեցու նոր կանոնակարգի ընդունման պրոցեսի կազմակերպումը»,- նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում.

Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում. Լավրով

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ տարի նախագահության ընթացքում կնպաստի կազմակերպության ներուժի և միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում։ «Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում: Մենք հանձնառու ենք մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցությանը՝ այս կազմակերպության ներուժի և միջազգային դիրքի ամրապնդման շահերից ելնելով՝ որը տարածաշրջանային … Read more

Մանկավարժականի պրոռեկտորն ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել ռեկտորի դեմ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի գործով Aysor.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Aysor.am-ի տեղեկություններով, Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ընդունել է մեղքը, ցուցմունք է տվել նաև բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի դեմ։ Գործի նյութերով հաստատվել է, որ խարդախությամբ ստացված գումարով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը բնակարան է ձեռք բերել Մամիկոնյանց … Read more

Հնարավոր է թույլ անձրև

Երևանում դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն … Read more

Հնարավոր է թույլ անձրև

Երևանում դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն … Read more

Մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք կամ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն. ՄԻՊ

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկնարկել է «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Համաժողովին … Read more

Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում․ Փաշինյան

Հոգևորականների ղեկավարներից ոմանք ապրում են ամոթալի վիճակում, իսկ սովորական եկեղեցականներից ոմանք ապրում են աղքատության մեջ և դա խնդիր է: Այս մասին Գերմանիայի Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս ամենը վնաս է պատճառում մեր երկրի բարոյական մթնոլորտին: Մենք ցանկանում ենք, որ արժեքահեն հասարակություն լինի: Ես ասում եմ դա հնարավոր չէ, երբ … Read more

Երբ տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերը միացնելու տոնական արարողությանը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերը միացնելու տոնական արարողությանը: «Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ  Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ․ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի հետ առևտրի մասին

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ համագործակցության մասին խոսեց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ։  Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի և … Read more