Բարի գալուստ Գերմանիա. Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել Փաշինյանին

 Բարի գալուստ Գերմանիա, պարոն վարչապետ. Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը հայերենով է դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեր տարածաշրջանում վիթխարի դերափոխում է տեղի ունենում, որ մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։  Սա ամենակայուն ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք ու դուք եք հասել»,- նշել է նա:

Կարող եմ ապացուցել, որ տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանից. Փաշինյանը խոստացավ փոխել Սահմանադրությունը

Մեր ռազմավարությունը հետևյալն է. Հայաստանը դարձնել այնպիսին, որ կարողանա մեր տարածաշրջանում ապրել առանց արտաքին օգնության և արտաքին աջակցության։ Այս մասին Բեռլինում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է փոխել իր Սահմանադրությունը, քանի որ դա խաղաղության համաձայնագիր ստորագրելու հիմնական խոչընդոտն է։ «Արտաքին … Read more

Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի. Վահե Հովհաննիսյան

Արքիմեդն ասում էր. տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ աշխարհը։ Այս արտահայտությունը կարելի է վերաձևակերպել. տվեք այսօրվա հայ հասարակությանը ցանկացած նորմալ երկիր, և այն կարճ ժամանակում բարեհաջող կքանդի այն։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ «Բայց սխալ է պնդումը, թե Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պես կփլուզվի։ … Read more

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգը

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը: Հանդիպմանը դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։

Փաշինյանը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ: Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ: Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու … Read more

Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին. Աբրահամյան

ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մի քանի օր առաջ … Read more

Թուրքիան Հայաստանի հետ կարգավորումը շարունակում է Ադրբեջանի հետ համակարգված

2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի էներգետիկ համակարգերի մասին ԵՄ հայտարարությունը զուրկ է տեխնիկական հիմքից. Մարցինկևիչ

Ուշագրավ հայտարարություն, որը ներկայում տեխնիկական հիմք չունի. Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված չեն միմյանց միջև: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է էներգետիկ ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկևիչը՝ մեկնաբանելով ԵՄ-ի հայտարարությունը, ըստ որի ցանկանում են միացնել Հայաստանի, Թուրքիայի և Վրաստանի էներգետիկ համակարգերը: Մարցինկևիչը պարզաբանել է, որ փոխադարձ հոսքերն այս դեպքում հնարավոր են միայն այսպես կոչված հաստատուն հոսանքի կապերի միջոցով, որոնց նախագծումն ու … Read more

Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել

Երևանը պետք է կշռադատի Ադրբեջանից նավթամթերքի հնարավոր ներմուծման տնտեսական շահավետությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս էներգետիկ փորձագետ Բորիս Մարցինկևիչը։ «Եթե Հայաստանի համար օգտակար է, ուրեմն դա պետք է անել։ Եթե օգտակար չէ, ուրեմն պետք չէ անել։ Իմ կարծիքով, սա այն դեպքն է, երբ հենց տնտեսությունը պետք է գերակշռի այս հարցում։ Լոգիստիկ առումով … Read more

Ողբերգական դեպք՝ Երևանում. Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մшրմին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկաններն … Read more