Խուլիգանության և շորթման մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիմիրյազևի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել 34-ամյա մի երիտասարդի, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության և շորթման մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։

ԵՄ հինգ երկրներ ժամանակավորապես ազատվել են միգրացիոն համերաշխության համակարգից

Եվրամիությունը ժամանակավորապես ազատել է հինգ անդամ պետությունների ներգաղթյալներ ընդունելու պարտավորությունից, հաղորդում է «Լեհական ռադիոն»։ Լեհաստանը, Ավստրիան, Խորվաթիան, Չեխիան և Էստոնիան ազատվել են այսպես կոչված «համերաշխության համակարգից»։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վրդովմունք է հայտնել, որ իր երկիրը չի ընդգրկվել և հայտարարել է «ապստամբության սկիզբ»։ ԵՄ երկրներին «համերաշխության համակարգից» բացառելու որոշումը հաստատվել է ԵՄ ներքին գործերի նախարարների կողմից Բրյուսելում … Read more

Եթե առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ուկրաինայի խաղաղ գործընթացից. Ուիթաքեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է, թե ինչ լծակներ կարող է օգտագործել Ուկրաինային համոզելու կնքել խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը` ТАСС- փոխանցմամբ։ Միաժամանակ, Ուիթաքերը համաձայնել է ԱՄՆ նախագահի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի դիրքորոշման հետ՝ նշելով, որ եթե խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն կարող է հրաժարվել հակամարտությունը լուծելու իր … Read more

 Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից

 Թե որքան կտևի Հայաստանի «սառեցված» կարգավիճակը ՀԱՊԿ-ում, կախված է հենց Երևանից։ Sputnik Արմենիա հարթակի միացմամբ կայացած Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի փոխնախագահ Անատոլի Վիբորնին։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ միջխորհրդարանական միջոցառումների տեսանկյունից հայ գործընկերները չեն մասնակցում վեհաժողովի միջոցառումներին, … Read more

Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ … Read more

Խաղահրապարակներ «նորոգող» ՔՊ-ն արհամարհում է փոքրիկների խաղալու իրավունքը․ Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը գրել է․  Շենգավիթ վարչական շրջանում՝ Շարուրի փողոցի խաղահրապարակը այս հուլիսից քանդված, թափված է։ Խաղահրապարակներ «նորոգող» ՔՊ-ն արհամարհում է փոքրիկների խաղալու, մանկությունը բակային խաղերով նաև անցկացնելու իրավունքը, այն պարագայում, որ 2025 թվի Երևանի բյուջեով խաղահրապարակների վերանաորոգման նպատակով նախատեսվել է 5 միլիարդ 96 միլիոն 575 հազար ՀՀ դրամ…. 

Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած … Read more

Մի շարք բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

Վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարն, ինչի հետևանքով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը։  Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ «Այլ կազմակերպության կողմից իրականացվող հորատման աշխատանքների ժամանակ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը (DN 500), ինչի պատճառով դեկտեմբերի 9-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Համլետավան, Բարիկավան, Թավշուտ, Ձագեձոր և … Read more

Թրամփ–Նեթանյահու հանդիպում Մար-ա-Լագոյում․ որո՞նք են օրակարգային հարցերը

Նախատեսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դեկտեմբերի 29-ին, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ Թրամփը Նեթանյահուին կընդունի ոչ թե Սպիտակ տանը, այլ Մայամիի իր Մար-ա-Լագո գոլֆի հանգստավայրում։ Բանակցությունների հիմնական թեման կլինի Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի երկրորդ փուլը, ներառյալ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և տարածաշրջանի ապառազմականացումը։ Հոկտեմբերի 9-ին մի քանի երկրների միջնորդությամբ … Read more

Ադրբեջանում պահվող հայերի իրավունքներն ու Հայաստանի ներքին ազատությունները․ կոչ Մերցին՝ Փաշինյանի հետ հանդիպելուց առաջ

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Պարոն դաշնային կանցլեր՝ Ֆրիդրիխ Մերց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ … Read more