Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում

Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել  են չափավոր կամ զգայուն խմբերի համար անառողջ միջակայքում, իսկ դեկտեմբերի առաջին շաբաթվա վերջին կայաններից ստացված տվյալների համաձայն՝ ցուցանիշները նվազում են:    Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր  պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով չափման սարքերից ստացված տվյալները:   Երևան քաղաքի … Read more

Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է ընթանան լռության մեջ․ Պեսկով

Ուկրաինայի հակամարտության կարգավորման կողմերը գնալով ավելի են հասկանում, որ պետք է լռության մեջ աշխատեն, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ակնհայտ է, որ կողմերն այժմ ավելի հստակ հասկանում են, որ աշխատանքը պետք է կատարվի լռության մեջ։ Նման աշխատանքը չի կարող իրականացվել լիակատար հրապարակայնության մեջ։ Դա կառուցողական չի լինի։ Ամենակարևորը՝ այն արդյունքի չի … Read more

Չինաստանը 2035-ին կսկսի աշխարհի ամենամեծ ատոմային կոնտեյներատարի կառուցումը

Չինական պետական նավաշինական Jiangnan Shipyard ընկերությունը նախատեսում է 2035 թվականին սկսել աշխարհում ամենամեծ ատոմային կոնտեյներատարի կառուցումը, որի տարողունակությունը կկազմի 25 հազար ստանդարտ ծովային կոնտեյներ։ Ինչպես հայտնել է ընկերության փոխնախագահ Լին Ցինշանը, նման նավն արդեն նախագծվում է և «կառուցումը կարող է սկսվել 10 տարի անց»։ «Մենք նաև ներդրումներ կկատարենք միջուկային շարժիչով կոնտեյներային նավեր կառուցելու համար նախատեսված … Read more

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 13:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր հասնելուն պես փրկարարները գնահատել են … Read more

ՔԿՀ-ներում այս պահին կա 2845 անձ, ունենք մինչև 4000 անձի պահելու հնարավորություն. Ծովինար Թադևոսյան

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընդհանուր թիվը այս պահին մոտ 2845 է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով ՔԿՀ–ներում ծանրաբեռնվածությանը։ «Մենք ունենք լրակազմով մինչև 4000 անձի քրեակատարողական հիմնարկներում պահելու հնարավորություն»,–ասաց նա։

Դիմակավորված անձինք հարձակվել են հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա

Քիչ առաջ  տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը«Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել … Read more

ՄԻՊ-ը հարցումներ է նախապատրաստում պետական մարմիններին՝ կապված Գյումրու եկեղեցում ԱԱԾ գործողությունների հետ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցումներ է պատրաստում ուղղված պետական մարմիններին՝ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ ԱԱԾ-ի գործողությունների մասին հայտարարությունների կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ԱԱԾ աշխատակիցների կողմից Գյումրիի հոգևորականներին կիրակնօրյա պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը չհիշատակելու ստիպողական փորձերի, ինչպես նաև ԱԱԾ-ի կողմից «Սուրբ Յոթ Վերք» … Read more

Լուծարեք ԵՄ-ն և իշխանությունը վերադարձրեք ժողովրդին․ Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել լուծարել ԵՄ-ն և իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Լուծարեք ԵՄ-ն և իշխանությունը վերադարձրեք ժողովրդին», – գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Իրանի իմ գործընկերոջը մանրամասն տեղեկություններ եմ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին․ Բայրամով

Ադրբեջանն ու Իրանը ամրապնդում են երկկողմ հարաբերությունները՝ կանոնավոր բարձր մակարդակի այցելությունների միջոցով, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Ես Իրանի իմ գործընկերոջը մանրամասն տեղեկություններ եմ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին», – նշել է Բայրամովը: Նրա խոսքով՝ երկկողմ համագործակցությունից բացի, … Read more

Քննարկվել են Հայաստան–Կատար երկկողմ հարաբերություններն ու համագործակցության հնարավոր ուղղությունները

Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: