Լիբանանում ծեծի են ենթարկել հայ արվեստագետի. «Արևելք»
Լիբանանի Բուրջ Համուդ հայաշատ շրջանի Նոր Մարաշ թաղամասում ծեծի են ենթարկել արվեստագետ Րաֆֆի Թութուկյանին, հայտնում է «Արևելք»-ը: Ըստ աղբյուրների՝ արվեստագետի վրա հարձակմանը նախորդել է վեճը։ Երկու զինված անձ, որոնցից մեկի հետ վիճաբանել է Րաֆֆին, մոտեցել և ծեծել են նրան։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում Տպել 245 դիտում