Ալիևն առաջինն է շնորհավորել Միխեիլ Կավելաշվիլիին

Քաղաքական 14 Դեկտեմբեր, 2024 21:33 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլիին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Բլինքենը Իրաքի վարչապետին ասել է, որ Բաղդադը Իրանի ազդեցությունը թուլացնելու հնարավորություն ունի. AFP

21:29 – 14/դեկտեմբերի/2024 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որպեսզի Իրաքը «լուծի Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների հարցը» Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի տապալումից հետո, երբ «Թեհրանը երկրորդ պլան անցավ», տեղեկացրել է AFP-ն՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։ Բլինքենը ուրբաթ հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ Բաղդադում, տարածաշրջանային շրջագայության շրջանակում, … Read more

Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին

21:25 – 14/դեկտեմբերի/2024 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես շնորհավորում է Միխեիլ Կղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ, գրում է aliq.ge-ն: Սա Կղավելաշվիլիի երկրորդ շնորհավորանքն է այլ երկրի նախագահից։ «Վստահ եմ, որ մեր երկրների միջև արդյունավետ և կառուցողական համագործակցության վերականգնումը կնպաստի Բելառուսի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մաղթում եմ … Read more

Ովքե՞ր են ՔՊ-ում տիրապետում կոմպրոմատների թղթապանակին

14 Դեկտեմբեր, 2024 9:23 «Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ն շարունակվում է կազմաքանդվել հիմքից։ Կուսակցության ներսում սկսվել է կոմպրոմատների պատերազմ, իրար խոստանում են անցնել բոլոր բարոյական սահմանները, եթե մեկը հանկարծ որոշի թպրտալ։ Ասում են` կոմպրոմատների պատերազմի առաջամարտիկները Անդրանիկ Քոչարյանը եւ Արսեն Թորոսյանն են, որոնցից խմբակցությունում բոլորը «ստրախ կերած են»։ Ըստ … Read more

Սերբիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեն ստիպի գնալ ՌԴ-ի դեմ սահմանափակումների․ Վուչիչ

21:16 – 14/դեկտեմբերի/2024 Սերբիայի նավթային արդյունաբերական ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի որոշումը չի ազդի Բելգրադի՝ հակառուսական սահմանափակումներին միանալուց հրաժարվելու որոշման վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որևէ մեկը կցանկանա՞, որ մենք պատժամիջոցներ սահմանենք Մոսկվայի դեմ և հետո մտածենք ամերիկյան պատժամիջոցները … Read more

Հայաստանում սաստիկ բուք է, ճանապարհներին՝ մերկասառույց․ զգո՛ն եղեք

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով  Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Հրազդանի, Սևանի  տարածաշրջանների ավտոճանապարհներին,  Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։  Հետևեք մեզ՝ այստեղ

Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո համացանցի ակտիվ օգտատերերը սկսեցին հումորներ անել, թե պատգամավորը մանդատից չի հրաժարվում՝ իր վարկերի պատճառով, որ չզրկվի աշխատավարձից, կարողանա վարկերը փակել։ Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան … Read more

Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում: Նախագծի ընդունումը պայմանավորված է Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության ամբողջական կայացման նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի (9/9 խումբ), … Read more