Իլոն Մասկը Նոր տարվա երեկույթին պարել է Թրամփի հետ

Հունվար 02,2025 20:35 ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւ կինը՝ Մելանյա Թրամփը, Նոր տարին դիմավորել են Մար-ա-Լագոյի իրենց կալվածքում: Նրանց կազմակերպած երեկույթին ներկա է գտնվել նաեւ աշխարհահռչակ գյուտարար, գործարար Իլոն Մասկը: Նա երեկույթին ներկա է գտնվել որդու հետ: Աստղային երեկույթից համացանցում հայտնված տեսանյութերում երեւում է՝ ինչպես է աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը ողջ երեկույթի ընթացքում … Read more

Կրակոցներ Չեռնոգորիայում. մահացածների թվում երեխաներ կան

Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ պանդոկներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, այցելուներից մեկը գնացել է տուն և վերադարձել զենքով։ Նա կրակոցներ է արձակել պանդոկում, ապա նաև դրսում։ Կրակոցների հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։ Կասկածյալը Ացո … Read more

Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը․ ԵՄ առաքելություն

Հայաստանում ԵՄ առաքելությունը հաղորդագրություն է տարածել․ «Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության անունից մաղթում ենք ձեզ երջանիկ և խաղաղ տարի: Մենք հպարտ ենք, որ հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը»։ Source link

ՄԱԿ-ը կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը պաղեստինյան տարածքներում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) Պաղեստինի ազգային իշխանությանը (PNA) կոչ է արել վերականգնել «Ալ Ջազիրայի» աշխատանքը և կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները: «Մենք խորապես մտահոգված ենք, որ PNA-ն դադարեցրել է Al Jazeera-ի և նրա լրագրողների աշխատանքը Արևմտյան ափում։ Մենք կոչ ենք անում PNA-ին փոխել կուրսը և կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտավորությունները»,-ասվում է … Read more

Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին – Պանորամա

Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը քաղաքական, թե ընտանեկան կոնֆլիկտի  հետ թ կապված, քանի որ  նրա կինը փորձել է ամուսնալուծվել ու մեկնել Լոնդոն, ինչին դեմ է եղել Ասադը։ Սիրիայի նախկին ղեկավարին թունավորելու համար օգտագործված թույնը դեռ չի հայտնաբերվել։ Հայտնի … Read more

Երևանում տրանսպորտից օգտվելու համար գործում է 9 տեսակի տոմս

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտից օգտվելու համար գործում է 9 տեսակի տոմս։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է transport.yerevan.am կայքից։ «90 րոպե» Այս տոմսը նախատեսված է 90 րոպեի ընթացքում օգտագործման համար՝ հնարավորություն տալով կատարել մինչև 3 ուղևորություն։ Ակտիվացման ժամկետը՝ ձեռքբերման պահից 10 օր։ «1 օր» Այս տոմսը թույլ է տալիս կատարել մինչև 8 ուղևորություն 24 … Read more

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: Տղամարդկանց ցանկում կա Հայաստանի երկու ներկայացուցիչ․ Շանթ Սարգսյանը` 66-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 85-րդը։ Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, ում հաջորդում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։ ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 11-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 38-րդը։ Աշխահի նոր չեմպիոն Դոմարաջու Գուկեշը … Read more

Ե՞րբ կմեկնարկի առողջապահական ապահովագրությունը. պարզաբանում է Անահիտ Ավանեսյանը

«Ազատության» եթերում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով առողջապահական ապահովագրության հետաձգմանը, նշեց, որ հայեցակարգից ռեալ բարեփոխում ընկած հատվածում լինում են թե՛ ժամկետների, թե՛ բովանդակության փոփոխություններ. «Ես հույս ունեմ, որ հաջորդ տարվա հետաձգումը մեզ մի քիչ էլ ժամանակ կտա՝ օրենսդրական փաթեթի վերջնական հատվածները հստակեցնելու և առաջ գնալու: Մի բան հստակ է ՝ 2021-2026 թթ․ մեր կողմից … Read more

Լեհաստանը ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը

Լեհաստանը հունվարի 1-ից վեց ամիս ժամկետով ստանձնել է Եվրամիության խորհրդի նախագահությունը: Նախագահության ընթացքում, որը կանցնի «Անվտանգություն, Եվրոպա» կարգախոսի ներքո, Վարշավան կկենտրոնանա անվտանգության յոթ ուղղությունների վրա՝ արտաքին, ներքին, տեղեկատվական, տնտեսական, էներգետիկ, պարենային և բժշկական: Լեհաստանի նախագահությունը համընկնում է ԵՄ նոր գումարման ինստիտուտների աշխատանքի հնգամյա ցիկլի մեկնարկի հետ, ինչը հնարավորություն է տալիս ռազմավարական նպատակներ դնել, լուծումներ առաջարկել … Read more

Ավտովթար՝ Երևանում․ 18-ամյա վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական, «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը – ՓԱՍՏԻՆՖՈ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տիտոգրադյան փողոցում Երևանի բնակիչ 18-ամյա Սերյոժա Պետրոսյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խանութի ապակեպատ պատին և դռանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս․ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի … Read more