Խաղաղապահները հեռացան, ՀՀ-ն դեռ ՀԱՊԿ-ում է, եռակողմ փաստաթղթից ստորագրությունը հետ չի կանչել. 2024-ը չհանգուցալուծեց հայ-ռուսական վեճը

Ռուս խաղաղապահների հեռացում Լեռնային Ղարաբաղից, «Զվարթնոց»-ից սահմանապահների դուրսբերում, նոյեմբերի 9-ի հայտարարության և ՀԱՊԿ-ի շուրջ չդադարող վեճ․ տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների թնջուկն առավել խճճվեց: Ռազմական դաշնակիցներ համարվող Հայաստանն ու Ռուսաստանը, որ երրորդ տարին է, միմյանց մեղադրում են հարաբերութունների վատթարացման համար, 2024-ի գլխավոր վեճն ունեցան, երբ 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներն անաղմուկ լքեցին հայաթափված … Read more

Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա – Պանորամա

Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների կենսամակարդակի վրա։ Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասաբար է անդրադառնում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի … Read more

«Կրոկուսի» ահաբեկիչների հանցակիցները Թուրքիայում կարող են 15 տարվա ազատազրկման դատապարտվել

Ստամբուլի քրեական դատարանն ընդունել է մեղադրական եզրակացությունը Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակների հետ կապեր ունենալու համար մեղադրվողների նկատմամբ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նրանց սպառնում է 7,5-ից 15 տարվա ազատազրկում։ Գործը հարուցվել է Ստամբուլի գլխավոր դատախազության հակաահաբեկչական բյուրոյի կողմից՝ նախկինում Թուրքիայում կալանավորված հինգ անձանց նկատմամբ հետաքննության արդյունքում։ Նշվում է, … Read more

Թեստ. Ընտրեք տոնածառը և բացահայտեք ձեր բնավորությունը

Մարդկանց մեծ մասի համար տոնածառն ամանորյա տոների պարտադիր ատրիբուտ է։ Նրանց դուր են գալիս տարբեր տոնածառներ, նրանք սիրում են տարբեր կերպ զարդարել այն։ Marketium.ru կայքը գրում է, որ այս թեստի օգնությամբ կարող եք բացահայտումներ անել ձեր անձի մասին։ 1. Մինիմալիզմ։ Եթե ընտրել եք տոնածառը, որի վրա քիչ խաղալիքներ կան, որոնք նույն տեսակի են, ակնհայտ է, … Read more

ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա. Foreign Affairs

Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե չկարողանա արագ արդյունքների հասնել Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման բանակցություններում, գրել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի նախկին տեղակալ Ռիչարդ Նեփյուն՝ Foreign Affairs ամսագրի հոդվածում: «Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետ կապված ռիսկերը՝ Միացյալ Նահանգները պետք է բարեխղճորեն վերջին փորձը կատարի՝ Թրամփի վարչակազմի սկզբում Թեհրանի միջուկային … Read more

Ֆրանսիայում Ամանորի գիշերը մոտ 1000 ավտոմեքենա է հրկիզվել

[ad_1] Հանցագործները Ֆրանսիայում Ամանորի գիշերը 984 մեքենա են հրկիզել, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ին։ Բերման է ենթարկվել 420 մարդ։ Դեպքերի մեծ մասը կապված է հրավառ նյութերի անօրինական օգտագործման հետ։ Նշվում է, որ դրանց մեծ մասն արձակվել են հերթապահություն իրականացնող ոստիկանների և հրշեջների ուղղությամբ։ Ամանորի գիշերը Ֆրանսիայի փողոցներում կարգուկանոն պահպանելու համար ոստիկանության շուրջ 100 հազար աշխատակից … Read more