Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանիհայտարարությունները Ադրբեջանի հետ խաղաղպայմանագրի նախագծում երկուչհամաձայնեցված հոդվածների վերաբերյալընդգծում են այն փաստը, որ թեեւ խաղաղպայմանագրի կնքումը տեսականորեն մոտ է, սակայն սահմանագծման հետ կապվածհարցերը կարող են հետաձգել խաղաղությանպայմանագրի կնքումը մոտ ապագայում, նշել է Stratfor վերլուծաբանական կենտրոնը: Ընդ որում, ըստ վերլուծաբանական կենտրոնի՝հայ-ադրբեջանական սահմանինլարվածությունը կարող է աճել տարվա երկրորդկեսին, եթե սահմանազատման գործընթացըկասեցվի։ Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայիռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնաբավական ցածր։ Ինչպես նշել է Stratfor-ը, կողմերը կարող են նաեւօգտագործել տարաձայնություններըխաղաղության պայմանագրում չընդգրկվածհարցերի շուրջ, ինչպիսին են«տարածաշրջանում միջանցքի հարցը կամՍահմանադրության փոփոխությունները»՝ որպեսգործընթացը հետաձգելու պատճառ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհունվարի 31-ի ասուլիսում նշել է, որ«խաղաղության համաձայնագրի» հետ կապվածնոր բան չկա, եւ նախագծի 17 կետերից 15-ըհամաձայնեցված են։ «Երկու կետ կա, որոնք համաձայնեցված չեն, եւՀայաստանը երկուսի համար էլ լուծումներ էառաջարկել։ Դրանցից մեկը վերաբերում էսահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերիչտեղակայմանը։ Մենք առաջարկում ենք սակիրառել սահմանի, սահմանազատվածտարածքների հանդեպ։ Կա նաեւ միջազգայինատյաններից իրավական վեճերը հետ կանչելութեմա, ինչը որոշակի հանգամանքներում եւպայմաններում կարող է մեզ համար ընդունելիլինել, այն առումով, որ մենք ոչ միայն ինչ-որ բանհանում ենք միջազգային մարմիններից, այլեւընդհանրապես հրաժարվում ենք այդ վեճերից։ Հակառակ դեպքում կարող է իրավիճակստեղծվել, որ մենք հետ ենք վերցրել ինչ-որհարց, իսկ Ադրբեջանը հետ է վերցրել իրպահանջները, այսինքն՝ մենք պայմանավորվելենք, որ դա չենք ներկայացնի միջազգայինատյանների քննարկմանը, բայց հաջորդ փուլումԱդրբեջանը այդ հարցերը կդնի երկկողմհարաբերությունների սեղանին, եւ դրա շուրջկարող է թեժացում տեղի ունենալ։ Այս դեպքում մենք արդեն կփակենք այս էսկալացիայի ռիսկը կառավարելու եւ միջազգային հարթակներն օգտագործելու մեր ճանապարհը»,- ասել է Փաշինյանը։