Հայերի հասցեին հայհոյանք հնչեցրած տրանսգենդեր տիկտոկերը 2 ամսով կալանավորվել է
Երևանում տրանսգենդեր տիկտոկերը, ով սրճարանում հայհոյանքներ էր հնչեցրել հայերի հասցեին, 2 ամսով կալանավորվել է: Վերջինս կալանավորվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: 24News-ին այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Source link