Ավտովթար Երևանում՝ Բագրատունյաց պողոտայում

Ժամը 18:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի տանող հատվածում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Գարիկ Հովհաննիսյանի վարած «Maybach» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Տիգրան Գևորգյանի վարած «Volvo» մակնիշի բեռնատարը

Գերմանիայի նախագահի հրապարակած Արցախի դրոշի պատճառով Բաքուն կանչել է այդ երկրի դեսպանին

Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նրանց՝ գերատեսչությունը դեսպանին «վճռական» բողոք է հայտնել՝ կապված Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից Հայաստան կատարած այցի ժամանակ սոցցանցերում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի դրոշը հրապարակելու հետ։ Նշվում է, որ դրա համար Բաքուն գերմանական կողմից հրապարակային ներողություն է պահանջել։ Գերմանիայի նախագահի հրապարակումն այս … Read more

Մարկ-Անդրե տեր Շտեգենը մարզվել է «Բարսելոնայի» ընդհանուր խմբի հետ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը շատ շուտով կարող է վերադառնալ խաղադաշտ։ Ինչպես հայտնում է Diario Sport-ը, գերմանացի դարպասապահն այսօր մարզման մի մասն անցկացրել է «Բարսելոնայի» ընդհանուր խմբի հետ։ Կատալոնական թիմի դարպասապահը ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի վերջից։ Նրան վիրահատել են։ 32-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում։

«Սահմանին հնչող կրակոցների ֆոնին ՀՀ ՊՆ փոխնախարարը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է միջոցառման». Էդգար Ղազարյան

Հասարակակն-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարբերաբար սահմանին հնչող կրակոցների մասին տեղեկությունների ֆոնին, երբ Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության մեկ այլ փոխնախարարի մասնակցությամբ անպտուղ քննարկումներում ուշաթափվում են անհետ կորած զինծառայողների մայրերը և հարազատները, ռոք համերգի գնալ պատրաստվող ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը շամպայնի գավաթը ձեռքին մասնակցում է TOON EXPO 2025. Network Day միջոցառմանը»: Աղբյուրը`   Էդգար … Read more

Որքան հիշատակեն, հույս կարթնանա, որ նոր ցեղասպանությունները կկանխվեն․ Հունաստանում ՀՀ դեսպան

Աթենքի Կալիթեա թաղամասի հանրային թատրոնում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց «Դու Ռիգաս Ֆերայոսի զավակն ես» խորագրով ՝ Միխալիս Խարալամպիդիսի հիշատակին նվիրված երկօրյա գիտաժողովին։  Միջոցառմանը դեսպան Մկրտչյանը հրավիրված էր մասնակցելու «Ցեղասպանագիտության դասավանդման քաղաքականությունը» պանելային քննարկմանը՝ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամ Նինա Կասիմատիի նախագահությամբ։  Ւնտերակտիվ … Read more

Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունը

Deutsche Welle-ն հրապարակել է «Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում» վերտառությամբ վավերագրական ֆիլմ, որում անդրադարձ է կատարվել Հայաստանի պատմությանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վավերագրական ֆիլմում ներկայացվել են թեմայի վերաբերյալ որոշ փորձագետների և պաշտոնյաների կարծիքներ։ Վավերագրական ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Եվրախորհրդարանի պատգամավոր … Read more

Բաքուն սպառնալիք է զգում հայկական Սփյուռքից, և փորձում է չեզոքացնել այդ «վտանգը».Մոսկոֆյան

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Հարցի հեղինակը եղել է Վինչեսթերի եպիսկոպոսը; Պատասխանելով հարցին՝ Լեյբորիստական կուսակցության անդամ, Դարլինգթոնի բարոնուհի Ջենի Չեփմանը ներկայացրել է Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության պատասխանը։ Եպիսկոպոսը հարցրել է, թե ինչ հայտարարություններով են Մեծ Բրիտանիայի իշխանությունները դիմել Ադրբեջանի կառավարությանը, … Read more

Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է ապրանքների արտաքին առևտրաշրջանառության արժեքի աճով

2024 թվականի հունվար-հոկտեմբերին ԱՊՀ-ում ապրանքների արտաքին առևտրաշրջանառության արժեքը (ընթացիկ գներով) 2023 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 1,3%-ով։ Միաժամանակ Ադրբեջանում այն ​​նվազել է 9,5%-ով, Մոլդովայում՝ 1,2%-ով, Ռուսաստանում՝ 0,5%-ով։ Ինչպես հայտնել են ԱՊՀ վիճակագրական կոմիտեից՝  Հայաստանում ցուցանիշն աճել է 1,7 անգամ, Տաջիկստանում՝ 18,6 %-ով, Ղրղզստանում՝ 6,4 %-ով, Բելառուսում՝ 5,4 %-ով, Ուզբեկստանում՝ 2,8 %-ով, Ղազախստանում՝ 1,5 %-ով ։ … Read more

Ինչ կարծիք ունեն գյումրեցիները` ընտրությունների արդյունքների մասին

Գյումրիում նախօրեին տեղի ունեցած համայնքապետի ընտրություններից հետո NEWS.am-ն այսօր հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե ինչ կարծիք ունեն գյումրեցիները ընտրությունների արդյունքների մասին: Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 մանդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ: Սա նշանակում է, … Read more

Հայաստանում Կիպրոսի դեսպանի հետ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները

Քաղաքականություն 31.03.2025 | 22:07 ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր երկրում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը կարեւորել է բարեկամ Կիպրոսի հետ սերտ համագործակցությունը, հատկապես՝ խորհրդարանական մակարդակում: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը խոսել է … Read more