Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հայտնել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։

Վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք, վիճաբանություն. ինչ են արձանագրել դիտորդները

Վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառք, վիճաբանություն, կուտակումներ ընտրատեղամասերում, դիտորդի գործունեության խոչընդոտում, քվեարկության գաղտնիության խախտում, ուղղորդված քվեարկություն. սրանք այն հիմնական խախտումներն են, որ նախընտրական շրջանում ու քվեարկության օրը Փարաքարում ու Գյումրիում նկատել են դիտորդություն իրականացնող երկու կազմակերպությունները՝ «Անկախ դիտորդն» ու «Ականատեսը»: «Ականատեսը» եզրակացրել է՝ թե՛ քարոզարշավը, թե՛ ընտրությունները եղել են մրցակցային, բայց անցել են լարված մթնոլորտում, իսկ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավերիչ երկրաշարժից հետո Մայնմարում 7-օրյա սուգ է հայտարարվել

Մյանմարում 7-օրյա համազգային սուգ է հայտարարվել երկրաշարժից հետո։ Յոթնօրյա համազգային սուգը հայտարարվել է ուրբաթ օրը Մյանմարի կենտրոնում տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժից հետո։ Երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը, կա ավելի քան 3400 վիրավոր և  300 անհետ կորած։ Միևնույն ժամանակ, Մյանմարի խունտայի կառավարիչ, գեներալ Մին Աուն Հլաինգը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Մալայզիայի … Read more

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել․ ՊՆ-ն երկրորդ անգամ հերքում է ադրբեջանական կեղծ ինֆորմացիան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը … Read more

Վեհափառը ԵՏՍԿ-ի պատվիրակության հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել անվտանգային մարտահրավերների և հայ գերիների առնչությամբ

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի: Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ … Read more

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ ադրբեջանցի բլոգերի՝ Հայաստանում հայտնվելու մասին

31 Մարտ, 2025 20:38 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները ժամը 14։00-ից Ազգային ժողովում էին։ Նրանք քննարման էին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: ԱԺ-ում էր նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ ArmLur.am-ը ԱԱԾ տնօրենից փորձեց հասկանալ, թե ինչպես էր … Read more

Երկաթը տաք-տաք են ծեծում. Մարտուն Գրիգորյանի որոշումը պետք է բավարարի ՔՊ-ին մերժած ընտրողներին. Մարգարիտ Եսայան

Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Փարաքար խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց բոլոր 9 համայնքներում, և Փարաքարում իշխանությունը միանձնյա ստանձնեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Միանձնյա իշխանություն ձևավորել չստացվեց, սակայն, Գյումրիում. որտեղ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, ընտրություններին մասնակից 9 քաղաքական կուսակցություններից որևէ մեկին չի հաջողվել … Read more

Պետք է անել խաղաղություն հաստատելու վերջին քայլերը. Գերմանիայի նախագահը՝ Երևանում

Պաշտոնական այցով Հայաստանում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի նախագահն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստանի և Գերմանիայի նախագահներն ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով: Մանրամասները՝ ռեպորտաժում: