Հայաստանի եւ Գերմանիայի նախագահներն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և վերջինիս տիկնոջ՝ Էլկե Բուդենբենդերի հետ այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և զրուցել աշակերտների հետ: