Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ները երկուշաբթի՝ ժամը 𝟏𝟑:𝟎𝟎-ին, հրավիրում են բոլորին միանալու ակցիային՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ․ «Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին»։ 𝟐𝟖 հասարակական կազմակերպություններ ստորագրել են բաց նամակ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին: Հետևեք մեզ նաև Telegram-ում