Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հայտնում են Ճանապարհաին դեպարտամենտից։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։

Պուտինը հնարավոր է համարել Վոլգոգրադին Ստալինգրադ անունը վերադարձնելը

Tert.am-ը գրում է․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Վոլգոգրադին Ստալինգրադ անունը վերադարձնելը, եթե այդպես որոշի բնակիչների մեծամասնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:  Դա բնակիչների որոշելիքն է, մենք կմտածենք, պետք է հարցնել բնակիչներին»,- հայտարարել է ՌԴ նախագահը` մեկնաբանելով առաջարկը «Գիտելիք. առաջինը» մարաթոնի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա … Read more

Հարց քաղաքացուց․ հնարավոր է արդյոք նվազեցնել դատարանի կողմից սահմանված գրավի չափը․ իրավաբանի պարզաբանումը՝ կալանքի և գրավի վերադարձի վերաբերյալ

Իրավական գործընթացներում ներգրավված քաղաքացիների մոտ հաճախ բազմաթիվ հարցեր են առաջանում՝ կապված իրենց իրավունքների, դատավարական ընթացակարգերի և խափանման միջոցների կիրառման վերաբերյալ։ ArmLur.am-ը դատական գործընթացների վերաբերյալ հարցեր է ստացել քաղաքացի Մհեր Մկոյանից։ ArmLur.am-ի հետ զրույցում այդ հարցերին պատասխանել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ 1.Երբ կալանքը փոխարինվում է գրավի դիմաց տնային կալանքի, արդյոք գումարային գրավի չափը սակարկելի է, չէ՞ … Read more

Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու

  Տեղահանված արցախցիներին ևս երկու ամիս աջակցություն կտրվի: Կառավարությունն այսօր որոշել է երկարաձգել յուրաքանչյուր անձի 40 հազար դրամ վճարելու ծրագիրը՝ առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար: Այս որոշման մասին երեքշաբթի արդեն հայտնի էր արցախցիներին և նրանք հայտարարել էին, որ հանում են Ազատության հրապարակում տեղադրված վրանը: Այսօր արցախցիները խոստանում են 100-ավոր վրաններ տեղադրել նույն … Read more

«Չենք բացառում փողոցային պայքարի վերադառնալու, ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարությունը բավարար քայլեր չձեռնարկի արցախցիների իրավունքների պաշտպանության համար»․ հայտարարություն

30 Ապրիլ, 2025 22:00 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․ «Որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է․ – Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի … Read more

«Մի բան անբեկանելի է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավել մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո». Վարդան Օսկանյան

Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և որքան շուտ՝ այնքան լավ։ Տարբերությունները վերաբերում են միայն այդ հեռացման ուղուն՝ խորհրդարանական անվստահություն, զանգվածային բողոքի ակցիաներ, արտահերթ ընտրություններ, թե սպասել 2026-ի նախատեսված ընտրություններին։ Սակայն լայն տարածում ունի նաև թերահավատությունը, որ այս մեխանիզմներից որևէ մեկը կգործի: Բայց մի բան անբեկանելի է՝ … Read more

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. Թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. աշխատակիցները վստահ են՝ գործն ուզում են փակել

168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար: «Ֆինանսիստ տնօրենը, որ գաղափար չունի արխիվից, ազատել է նրանց, բայց ինքը մնում է. տարօրինակ է, բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել»,- ասաց Ազգային արխիվի մեր աղբյուրը: Նրա խոսքով՝ էլեկտրոնային հասցեներով է ԱԱԾ-ն … Read more