Իսրայելը Եվրոպայից օգնություն է խնդրում հրդեհները մարելու համար – HayqNews

Իսրայելի կառավարությունը մի շարք եվրոպական երկրներից օգնություն է խնդրել Երուսաղեմի մոտակայքում խոշոր անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին  հայտնել է Ynet պորտալը։ «Իսրայելը հրատապ միջազգային օգնության խնդրանք է ուղարկել հրդեհները մարելու համար։ Հարցումն ուղարկվել է առնվազն հինգ երկրի, այդ թվում՝ Կիպրոսին, Հունաստանին, Խորվաթիային, Բուլղարիային և Իտալիային», – ասվում է հայտարարության մեջ։ Պորտալը նաև հաղորդում է, որ անտառային հրդեհների մարմանը մասնակցում է 10 ինքնաթիռ և 119 հրշեջ ջոկատ, սակայն … Read more

Հնդկաստանի վարչապետը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մայիսի 9-ին չի ժամանելու Մոսկվա։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 30-ին հայտնել է, որ Մոդին չի մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա ասել է, որ Հնդկաստանի վարչապետը պաշտոնական հրավեր ստացել է ապրիլի սկզբին, բայց «չի գալու»։ «Հնդկաստանը ներկայացված կլինի, բայց … Read more

Փաստաբան․ Արթուր Չախոյանն ազատ արձակվեց․ նա կշարունակի հոսպիտալացված մնալ

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում»։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը … Read more

Ո՞վ է Հայաստանում էֆեկտիվ նախարար և պատգամավոր. Հարցում (տեսանյութ) Ո՞վ է Հայաստանում էֆեկտիվ նախարար և պատգամավոր. Հարցում

Ո՞վ է Հայաստանում էֆեկտիվ նախարար և պատգամավոր. Հարցում (տեսանյութ) Ո՞վ է Հայաստանում էֆեկտիվ նախարար և պատգամավոր. Հարցում

Սերգեյ Կիրիենկոն կզբաղվի Հայաստանում ՌԴ «փափուկ ուժի» առաջխաղացմամբ. Ведомости

Կրեմլի ներքաղաքական բլոկը սկսել է զբաղվել Հայաստանի հարցերով. ինչպես պարզել է Ведомости-ն, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի և իր ենթակայության տակ գտնվող վարչությունների աշխատակիցների առջև դրվել են նոր հանձնարարություններ՝ կապված Հայաստանի հետ։ Այդ մասին Ведомости-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և ՌԴ նախագահի վարչակազմի հետ համագործակցող երկու աղբյուր։ Հայաստանի հետ կապված գործառույթները … Read more

ՌԴ-ում ՀՀ-ի հետ կապված հարցերը վարում է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը․ ԶԼՄ

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների թեման այժմ վարում է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, պարզել է ռուսական «Վեդոմոստի» թերթը: Այդ գործառույթներն ավելի վաղ վերահսկում էր փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, սակայն այժմ Հայաստանի, ինչպես նաև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մոլդովայի հետ աշխատանքը փոխանցվել է Կրեմլի ներքաղաքական բլոկին, պնդում են ՌԴ նախագահի աշխատակազմում «Վեդոմոստի»-ի աղբյուրները: Այս … Read more

Արցախի հարցը մնում է չլուծված, գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան – HayqNews

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․ «Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն, բնակարանային քաղաքականություն, առողջապահական ծառայություններ, կրթություն և աշխատանքի հասանելիություն՝ այս բոլոր ոլորտներում պետք է ապահովվի համակարգված և շարունակական մոտեցում։ Բայց պետք է հստակ ընդգծել, որ ինտեգրման … Read more

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր … Read more

Հայկոյին մեղադրելու համար Անահիտին պատրաստ էին հրապարակում այրել, իսկ Անիին քաջալերում են. հաջողակ ու խեղճ կանանց ընդունումը` հանրության կողմից. Արա Ղազարյան

Starnews.am-ը գրում է․ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում խոսվեց Անդրեի կնոջ`Անի Օհանյանի գրառման մասին: Մհեր Բաղդասարյանը նշեց, որ հասարակությունը փոխվել է և կանանց այլ կերպ է ընկալում: Նախկինում միայն մեղադրում էին կանանց, սակայն այսօր Անիին մեկնաբանություններում քաջալերում են: Արա Ղազարյանը հակառակվեց. «Ես չեմ կարծում, որ կա էմպատիայի հարց, որովհետև եթե … Read more

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի … Read more