Վարդանիկը պատրաստ է միավորվել Մարտուն Գրիգորյանի հետ, որի հովանավոր 3-րդ նախագահի մասին ասում էր՝ «եթե ինձ ու ընտանիքիս խփեն, դա կանի միայն Սերժ Սարգսյանը»

Գյումրիում հետընտրական անորոշությունը շարունակվում է լարված պահել քաղաքական ուժերին, ու մինչև այս պահը հայտնի չէ՝ արդյոք ընտրական շեմը հաղթահարած, նախկին նախագահների հովանավորյալ  ընդդիմադիր թեկնածուները կմիավորվե՞ն՝ վերցնելով իշխանությունը ՀՀ երկրորդ քաղաքում։ Նշենք, որ թեև ՔՊ-ն հաղթել է Գյումրիում՝ ստանալով ձայների մեծամասնությունը՝ 17 հազար 183 քվե, սակայն հաղթանակ դեռ չի արձանագրել՝  ընտրական օրենսդրության տառի և ոգու իմաստով։ … Read more

Իրանի նախագահն ապրիլին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Քաղաքականություն 01.04.2025 | 13:16 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցնեը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Սա լինելու է Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան Իրանի նախագահի պաշտոնում։ Փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել էր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հաջիևը Իրանի նախագահին փոխանցել էր Իլհամ Ալիևի՝ … Read more

Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը ուսումնասիրել է քաղպաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում ֆրանսիական փորձը

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ իրավիճակների կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ։  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, Հարավ-արևելյան գոտու միջգերատեսչական գլխավոր վարչակազմում կայացած հանդիպման … Read more

Մյանմարի ավերիչ երկրաշարժի կյանքից զրկվածների թիվը գերազանցել է 2,700-ը

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնելէ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների տվյալները։ Նախկինում հայտարարվել էր ավելի քան 2,000 զոհվածի թիվը։ Ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2,719 դի։ Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։ … Read more

Իրանի նախագահն ապրիլին կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։   Սա կլինի Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։   

Բաքուն մերժել է Խանդանյանի առաջարկը՝ նրան պոպուլիստ անվանելով

1 ապրիլի 2025 – 13:12 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանի Միլլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է միջխորհրդարանական հանդիպում կազմակերպելու ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը։ Այդ մասին X-ի իր էջում հայտնել է Խանդանյանը։ Նա նշել է, որ իրեն պոպուլիստ են անվանել։ … Read more

«Կա՞ ողջամիտ բացատրություն, թե ինչի պիտի Մարտուն Գրիգորյանն արդեն հայտարարի որոշման մասին»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր իրավիճակ է Գյումրիի շուրջ:Մեր որոշ ընկերներ համոզված են, որ Երևանում իրենք ավելի շատ են Գյումրիից հասկանում, քան ամբողջ կյանքում Գյումրիում ապրած, ստեղծած ու փողոցում կռիվ տված մարդը: Այդ նույն ընկերներից շատերը նաև համոզված են, որ քաղաքական որոշումները պետք է կայացվեն կայծակնային արագությամբ: Որ շտապողը տղա է ունենում: Կարծում են, … Read more

Հանցագործության դեպքերի նվազում և բացահայտման ցուցանիշի աճ՝ Հայաստանում – Նորություններ 01.04.2025

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 232 դեպք (2023 թվականին՝ 40 հազար 666 դեպք), որոնցից 18 հազար 397-ը (2023 թվականին՝ 20 հազար 231 դեպք)՝ Երևան քաղաքում: 2023 թվականի համեմատությամբ՝ հանցագործության դեպքերը նվազել են 434-ով կամ 1.1%-ով:  Համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին նվազել են միջին ծանրության և ծանր … Read more

ՀՐԱՏԱՊ․ Քիչ անց Մարտուն Գրիգորյանը հայտարարություն կանի․ ինչպես կբաշխի ձայները

ArmLur.am-ը տեղեկացավ՝ քիչ հետո Գյումրու համայնքապետի թեկնածու «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը հանդես կգա հայտարարությամբ։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ նա պատրաստվում է ընդամենը 2 ձայն տալ Վարդան Ղուկասյանին միայն նրա համար, որ Գյումրին, ինչպես նա էր խոստացել, չունենա ՔՊ-ական համայնքապետ։ Մարտուն Գրիգորյանը իր հայտարարությունում կնշի նաև, որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրելու Գյումրու կառավարման … Read more

Ի՞նչ է սպասում ՌԴ-ում միգրանտներին. դպրոցականների համար նոր կարգավորումներ են ուժի մեջ մտել

Կայքում հրապարակված տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը: Բոլոր հրապարակումները նախատեսված են անհատական օգտագործման համար: Այլ լրատվամիջոցներում ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար պահանջվում է գրավոր թույլտվություն ստանալ «Արմենպրես» լրատվական գործակալությունից։ Հեղինակային իրավունքի խախտում թույլ տված անձինք կամ կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն … Read more