Ապրիլին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր, տեղումները՝ նորմային մոտ – HayqNews

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլ ամսվա եղանակի կանխատեսումը։ Հաղորդվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է. «Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»։

Ադրբեջանցի գործընկերս հրապարակայնորեն մերժել է՝ ինձ «պոպուլիստ» անվանելով. Սարգիս Խանդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ում գրում է. «Իմ ադրբեջանցի գործընկերը հրապարակայնորեն մերժել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքների փոխանակման հանդիպման վերաբերյալ հանդիպման առաջարկս՝ ինձ «պոպուլիստ» անվանելով: Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Իմ առաջարկը … Read more

Թուրքիան և Ադրբեջանը բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն: Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք … Read more

Սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ – Նորություններ 01.04.2025

Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ ։ Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան

Շուտով լայնածավալ հարձակում կսկսվի Իրանի վրա․ Channel 14

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Իսրայելական Channel 14 հեռուստաալիքը հայտարարել է, որ Իրանի վրա լայնածավալ հարձակում կարող է սկսվել մոտակա ժամանակներս։ «Աննախադեպ հարված է սպասվում, որի նմանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չի եղել»,- հայտնում է հեռուստաալիքը։  Հետևեք մեզ՝ այստեղ

ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը մանդատից հրաժարվելու մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Գաբրիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարվում է մանդատից, նաև նշել՝ անցած կիրակի Գյումրի քաղաքում իր … Read more

Ռոմանո․ Բավարիան որոշում է կայացրել Մյուլերի ապագայի վերաբերյալ — Armsport.am

Մյունխենի «Բավարիան» չի նախատեսում երկարաձգել պայմանագիրն իր 35-ամյա կիսապաշտպան Թոմաս Մյուլերի հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո կբաժանվի կիսապաշտպանից։ Նշվում է, որ Մյուլերը ցանկանում էր կարիերան շարունակել ակումբում, սակայն, ինչպես հայտնում է արդեն BILD-ը, «Բավարիայի» ղեկավարությունը նրան նոր պայմանագիր չի առաջարկում։ Հիշեցնենք, որ 35-ամյա Մյուլերը «Բավարիայի» … Read more

Երևանում 26-ամյա աղջիկը պղպեղային օդամղիչով փչել է քաղաքացու աչքերին, ով տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Մ․-ն է։   Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 29-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, նշված խաչմերուկում վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ս․-ն իր մոտ եղած «պղպեղային օդամղիչով» փչել … Read more