Ռեփերի վիճակը ծանր է․ նա չի տեսնում

Թաիլանդի հիվանդանոցում գտնվող ռեփեր Փաշա Տեխնիկի վիճակը շարունակում է մնալ կայուն, բայց ծանր։ Նա չի կարող խոսել և ոչինչ չի տեսնում, բայց կա հնարավորություն, որ նա կարող է լսել ամեն ինչ: Նրա դաշնակահար ընկեր Լուկա Սաֆրոնով-Զատրավկինի խոսքով ռեփերի նախկին կինը՝ Եվա Կարիցկայան, թռել է Պուկետ և նրա հետ գտնվում է հիվանդանոցում։

ՆԱՏՕ-ին անդամակցությունը հանածոների գործարքի մաս չի եղել. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օգտակար հանածոների գործարքի մաս չի եղել։ Նրա խոսքով՝ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստվել է, սակայն այժմ Կիևը, ինչպես պնդում են լրագրողները, պայման է առաջ քաշում՝ անդամակցել դաշինքին։  «Մենք արդեն գործարք ենք կնքել, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ հիմա, որքան ես լսել եմ լրագրողներից, Զելենսկին ցանկանում է փոխանակվել ՆԱՏՕ-ին անդամակցելու … Read more

Աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ բարօրություն և երջանկություն․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով․ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի … Read more

«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտագրումը երկարաձգվել է

«Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտագրումը երկարաձգվել է մինչև մայիսի 30-ը։ «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 23-28-ը: Հայաստանում կայանալիք միջոցառումներին յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է թիմի 2 անդամների ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու … Read more

Ալվեսի ընտանիքում համալրում է սպասվում․ Դանիի կինը հայտնել է իր հղիության մասին

«Բարսելոնայի», «Յուվենտուսի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Դանի Ալվեսի կինը՝ Ժոանա Ալվեսը լավ լուր է հայտնել։ Նա հայտարարել է իր հղիության մասին։ Մոդելն իր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ ինքն ու նախկին ֆուտբոլիստը պատրաստվում են իրենց աղջկա լույս աշխարհ գալուն։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում զույգի բաժանման մասին։

Մասկն իր ենթադրյալ երեխայի մորը մեծ գումար է փոխանցել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ գրող Էշլի Սենթ Քլերին, ով իր ենթադրյալ երեխայի մայրն է, տվել է 2,5 միլիոն դոլար և նրան տարեկան վճարում է 500 հազար դոլար։ «Ես չգիտեմ՝ նա իմ երեխան է, թե ոչ, բայց ես պատրաստ եմ պարզել: Դա դատարանի որոշում չի պահանջում: Թեև ես հստակ չգիտեմ, ես արդեն Էշլիին … Read more

Փեզեշքիшնի խորհրդականը Բшքվում է – Lragrogh.com

Դիտում ՝ 25 882 Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սենային այցով Ադրբեջանում է։ Այցի շրջանակում նախատեսված են Սենայի հանդիպումներն Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Կիսվել սոց․ ցանցերում

«Ի՞նչ եղավ դոլար Անդոյի կազմակերպած «տրանսպորտի բոյկոտը»»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապրիլի 1-ի կապակցությամբ մի հարց ունեմ: Ի՞նչ եղավ սորոսական դոլար Անդոյի կազմակերպած «տրանսպորտի բոյկոտը»: Դոլար Անդոն էլի ժողովրդին խաբե՞ց, տակից Ավինյանի հետ պայմանավորվե՞ց…Ո՞ւր ա դոլար Անդոյի բոյկոտը, ինչ որ մեկը տեղյա՞կ ա…»։ Աղբյուրը`   Նարեկ Մալյան

Գլխավոր դատախազն ԱՆԻՖ-ի գործով մեղադրանք կառաջադրի Ավինյանին․ ԶԼՄ – Armenia Today

Առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրներին։ «Ավինյանն իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով, որ եթե իր վրա բարդվի ամբողջ մեղքը, … Read more

Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և … Read more