ՃՈ տեսուչը կաշառք ստանալու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ-ն, շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 … Read more

Հայաստանում ո՞ր ընկերությունը կզբաղվի կենսաչափական անձնագրերի արտադրությամբ

Հայաստանում կենսաչափականհամակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. … Read more

Չինաստանը խոշոր զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ

Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի Արևելյան թևի հրամանատարությունն ապրիլի 1-ին համատեղ զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շրջակայքում։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով հրամանատարության խոսնակ ավագ գնդապետ Շի Յիին։ Շի Յին հայտարարել է, որ բանակը, նավատորմը, օդային և հրթիռային ուժերը կատարում են տարբեր ուղղություններից Թայվան կղզուն մոտենալու վարժանքներ։  «Զորավարժությունները ծառայում են որպես խիստ նախազգուշացում և զսպող … Read more

«Տելեգրամ»-ի միջոցով թմրшմիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբшկալվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն … Read more

Հայաստանն ինքնին նպատակ չէ, այլ միջոց՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա «կոմբինացիան» ստանալու համար

Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը Երևանում հայտարարել է, որ առաջիկայում Երևան կայցելի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը: Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալլասի այցը՝ ինչպես իրենը, լինելու է ռեգիոնալ, այսինքն` Երևան և Բաքու: Թբիլիսի, իհարկե, չեն գնում, քանի որ Վրաստանի կառավարող ուժի ու Եվրամիության ղեկավարության հարաբերությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Ըստ Շտայնմայերի՝ Կալլասը … Read more

(VIDEO) Շտապ. Գյումրիում Նիկոլը հարված ստացավ. 2018 թ. Քոչարյանն իր գրքում հիացել էր Նիկոլով. Շարմազանով

«AntiFake Զրույց» հաղորդման շրջանակներում Դավիթ Ֆիդանյանը հյուրընկալել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովին: Զրուցակիցները քննարկել են Գյումրիի ընտրությունները, իշխանությունների ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը, ընդդիմության հետագա անելիքները, երկրորդ նախագահի կողմնակիցների կողմից ՀՀԿ-ին և երրորդ նախագահին թիրախավորելը, սահմանին ադրբեջանական կրակոցները և այլն:

ՌԴ-ում ակտիվորեն արձագանքում են ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը

ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը նպաստելու Երևանի մերժումը հաստատում է, որ Հայաստանն անում է հնարավոր ամեն ինչ Արևմուտքի բարեհաճությունը շահելու համար, РИА Новости-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ «Հայաստանի խորհրդարանը նույնիսկ պաշտոնական որոշում է կայացրել անդամակցել ԵՄ-ին»,- նշել է Ժուրավլևը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի ֆինանսավորման փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու Երևանի որոշումը։ Նա նշել է, որ ԵՄ … Read more

NewsPress.am | Թռնելու ժամանակը չէ՞․ «Իրավունք»

1 Ապրիլ, 2025 9:26 Մամուլ «Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին բոլոր ՔՊ-ականները շեֆից նամակ են ստացել՝ «Ողջունել ընտրությունների արդյունքները՝ հղում անելով ժողովրդավարության հաղթանակին»։ Բոլորին անխտիր իջեցված հրահանգը պետք է ի կատար ածվի, հակառակ պարագայում, վերջիններս լավ գիտեն, թե ինչ անակնկալներով է լի շեֆին չենթարկվելը։ Փաշինյանն ինքը չհապաղեց հաղթողներին շնորհավորել, … Read more

Գյումրու և Փարաքարի ընտրություններից հետո Փաշինյանը ռադիկալ փոփոխությունների կգնա․ ԶԼՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի և Փարաքարի ընտրություններից հետո ծրագրում է տեռոր և ռադիկալ փոփոխություններ կատարել իշխող կուսակցությունում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից և կատարում է իր նախընտրական «խոստումը», որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չհաղթի, «գլուխները կթռչեն», գրել է «Հրապարակ»-ը։ Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը կարող է Անդրանիկ Քոչարյանին և Վիլեն Գաբրիելյանին հեռացնել ՔՊ-ից։ «ՔՊ ներկայացուցիչները երեկ չէին … Read more

Դատախազը կգնա Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով: Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ … Read more