Կաթողիկոսն ընդունել է ԵՏՍԿ-ի պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ … Read more

ԵՄ նոր արագությունը Կովկասում. Կալլասը կժամանի Երևան, իսկ Բաքո՞ւ

Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը Երևանում հայտարարել է, որ առաջիկայում Երևան կայցելի Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնակատար Կայա Կալլասը: Շտայնմայերը չի ասել, թե արդյո՞ք Կալլասի այցը՝ ինչպես իրենը, լինելու է ռեգիոնալ, այսինքն` Երևան և Բաքու: Թբիլիսի, իհարկե, չեն գնում, քանի որ Վրաստանի կառավարող ուժի ու Եվրամիության ղեկավարության հարաբերությունը, մեղմ ասած, բարվոք չէ: Ըստ Շտայնմայերի՝ Կալլասը … Read more

«Հրապարակ». ՔՊ-ում շոկի մեջ են. վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում: Փորձել են հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց։ Չնայած վերեւից հրահանգել են պարտությունը ներկայացնել իբրեւ ազատ-արդար ընտրությունների արդյունք, իբր իրենք նախկինների պես չեն կեղծել ընտրությունները:   Սակայն ՔՊ-ն Գյումրիում ակնկալել … Read more

«Փաստ». Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել: Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 … Read more

«Ժողովուրդ». Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած, գործարքի մեջ մտած Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նշանակել է վարչական տույժ 200 հազար դրամի չափով։ Բանն այն է, որ 2025 թվականի մարտի 14-ին, քննելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանի կողմից «Հանրային … Read more

«Ժողովուրդ». ՈՒԵՖԱ-ի նախագահ Չեֆերինին Հայաստանում հարցեր ունեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգի տարիների անփառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկոր են հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու ՀՖՖ ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետեւ ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։ Այլ հարց է ՈՒԵՖԱ-ի նախագահ … Read more

«Փաստ». Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները

«Փաստ» օրաթերթը գրում է. <Օրերս Հայաստանի տարբեր կրթական հաստատությունների ավելի քան 200 ուսանողներ Գյումրիում կազմակերպել էին մասշտաբային իրազեկման ակցիա՝ նվիրված Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ սպասվող հանրաքվեին։ Երիտասարդները ակիցայի շրջանակներում քաղաքացիներին տեղեկություններ են տրամադրել այն հնարավոր կործանարար հետևանքների մասին, որոնք, կազմակերպիչների կարծիքով, կարող են սպառնալ Հայաստանին ԵՄ անդամակցության դեպքում։ Այդ նպատակով Գյումրու բնակիչների շրջանում հայ երիտասարդները … Read more

Գալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ

Մարտի 26-ին և 27-ին՝ ժամը 19:30-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024թ.-ի կրթաթոշակառուների ավարտական գալա-համերգը: Այս միջոցառումը կարևոր իրադարձություն էր երիտասարդ երաժիշտների համար, ովքեր ամբողջ տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրել՝ զարգացնելու իրենց երաժշտական հմտությունները և մասնագիտական աճը: Գալա-համերգը դարձավ հիանալի առիթ՝ ներկայացնելու նրանց տաղանդն ու նվիրումը, ինչպես նաև կրթական ծրագրի կարևորությունը, … Read more

ՎԻԴԵՈ. Կղզում ջրհեղեղը տներ է ավերել, մեքենաներ է քշել-տարել

Հունաստանի Պարոս կղզում ջրհեղեղը տներ է ավերել, մեքենաներ է քշել-տարել։ Իշխանությունները բնակիչներին և տուրիստներին կոչ են արել դուրս չգալ փողոց, քանի որ սողանքների վտանգ կա: Տեսանյութն` այստեղ