ԱԺ-ում ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից հետո, ըստ ՔՊ ընտրացուցակի, ԱԺ-ում Արշակ Օրդուխանյանն է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակի 100-րդն է։ Օրդուխանյանը «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։    

Մազերի աճի համար կանայք պետք է ամեն օր 45 գրամ սպիտակուց օգտագործեն. Daily Mail

Հասարակություն 1 Ապրիլ, 2025 12:48 Մազերի աճի հիմնական բաղադրիչը սպիտակուցն է, որի օրական պահանջը տղամարդկանց համար կազմում է 56, իսկ կանանց համար՝ 45 գրամ: B խմբի վիտամիններն ու երկաթը նույնպես օգնում են գեղեցիկ մազերի պահպանմանը: Այս մասին Daily Mail-ին ասել է լոնդոնցի սննդաբան Էմեր Դելանին։ Փորձագետը պարզաբանել է, որ երբ օրգանիզմում սպիտակուցը քայքայվում է, առաջանում են ամինաթթուներ՝ օրգանական միացություններ, որոնք կենսական նշանակություն ունեն մազերի աճի եւ դրանց ամրացման համար։ Սպիտակուցը կարելի է գտնել ոչ միայն մսի եւ ձվի, այլ նաեւ բուսական սննդի մեջ, ինչպիսին է տոֆուն կամ սոյան: «B խմբի վիտամինները, հատկապես ֆոլաթթուն (վիտամին B9) եւ վիտամին B12-ը, կարող են նաեւ խթանել բջջային նյութափոխանակությունը եւ խթանել արյան հոսքը դեպի գլխամաշկ»,- ավելացրել է սննդաբանը: Ֆոլաթթու պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ոսպը, ցիտրուսային մրգերը, կանաչ տերեւավոր բանջարեղենը եւ ձուն: Վիտամին B12-ով հարուստ են կենդանական ծագման մթերքները՝ միս, ձուկ, ձու եւ կաթնամթերք: Առողջ մազերի երրորդ հիմնական բաղադրիչը երկաթն է, որը կոչվում է «բջջային շնչառություն»: Այս մետաղը կապում է … Read more

Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում բացվել է անօթևանների թանգարանը

Երեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնում բացվել է անօթևանների թանգարանը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Այցելուների առաջին խումբը զբոսավարի հետ շրջել է ցուցահանդեսով, ով պատմել է Ռուսաստանում թափառաշրջության ծագման և դրա հետագա զարգացման մասին։   Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել ոչ միայն 14-րդ դարի թափառականի կերպարը, այլև ինստալյացիա, որը պատկերում է Սանկտ Պետերբուրգի անօթևան մտավորականի … Read more

Արարատում քաղաքացին ընկել է ջրհորն ու մահացել

Ապլիլի 1-ին, ժամը 06:56-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գայի փողոցի տներից մեկին մոտ գտնվող ջրհորի մեջ հնարավոր է քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 2 մետր խորությամբ ջրհորից հայտնաբերել և դուրս են բերել … Read more

Ռուսաստանում չեղարկել են Քանյե Ուեսթի համերգը նրա նացիստական եւ հակասեմական արտահայտությունների պատճառով

Միջազգային 1 Ապրիլ, 2025 12:41 Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է։ Այս մասին տեղեկացրել է Mash թելեգրամ-ալիքը՝ հղում կատարելով պրոդյուսեր Եվգենի Ֆինկելշտեյնին՝ PMI գործակալության ղեկավարին։ PMI-ն բանակցություններ է վարել Քանյե Ուեսթի թիմի հետ եւ որոշել դադարեցնել համագործակցությունը սոցցանցերում երգչի նացիստական եւ հակասեմական արտահայտությունների պատճառով։ Մոսկվայում Քանյե Ուեսթի հնարավոր համերգի մասին տեղեկությունը … Read more

ԱԺ-ն ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը

Հասարակություն 1 Ապրիլ, 2025 12:31 Ազգային ժողովը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ մանդատը վայր է դնում։

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը

Մյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնելէ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով որոնողափրկարարական աշխատանքների տվյալները։ Նախկինում հայտարարվել էր ավելի քան 2,000 զոհվածի թիվը։ Ինչպես նշվում է, մինչ օրս հայտնաբերվել է 2,719 դի։ Նշենք, որ ավերիչ երկրաշարժից հետո Մյանմարի իշխանությունները 2025 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 6-ը մեկշաբաթյա համազգային սուգ են հայտարարել։ … Read more

Ո՞վ կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։  Համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի՝ մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Գաբրիելյանից հետո ցուցակում հաջորդը Արշակ Օրդուխանյանն է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդ համարն է։   Hayastan.news-ը` Telegram-ում

Թրամփը հավատում է՝ Ռուսաստանը գործարքի կգնա Ուկրաինայի հարցով

Միջազգային 1 Ապրիլ, 2025 12:12 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գործարքի հասնելու հույս ունի՝ հիշեցնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է ռուսական նավթի համար երկրորդային մաքսատուրքեր սահմանել: Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։ «Ես ուզում եմ համոզվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործն ավարտին կհասցնի․ կարծում եմ, որ այդպես էլ կլինի», – ասել Է Թրամփը լրագրողներին։