Բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. մայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 31-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպիի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է Mercedes-ի վարորդի, հիվանդանոց … Read more

Հրաձգության աշխարհի գավաթին Հայաստանը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են՝ հունիսի 8-15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։   Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Դիտումների քանակ1

«Սա ստոր հարված է մեր ազգային միասնությանը». ՀՀԿ գործադիր մարմին

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը․ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով: Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև … Read more

WhatsApp-ը հունիսի 1-ից կդադարեցնի գրեթե 3 մլրդ սմարթֆոնների աշխատանքը

Գործնականում սա նշանակում է, որ WhatsApp-ն այլևս չի աշխատի iPhone-ի հետևյալ մոդելների վրա: iPhone 5siPhone 6iPhone 6 +iPhone 6siPhone 6s +iPhone SE (1-ին սերունդ) Այնուամենայնիվ, այս մոդելներում գործում է iOS 15.8.4:Այսպիսով, եթե օպերացիոն համակարգը թարմացվել է, ապա WhatsApp-ը կշարունակի աշխատել այդ սմարթֆոններում առնվազնմինչև հաջորդ թարմացումը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ոչ շուտ, քան մի քանի … Read more

Նոր մարտահրավերների դիմաց մեր եկեղեցիների գործակցությունը պետք է ամրանա․ Արամ Ա

Կայացել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի՝ «Հայ եկեղեցին» գրքի հունարեն թարգմանության շնորհանդեսը․ «Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Աթէնքի խորհրդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի անգլերէն լեզուով հեղինակած «Հայ Եկեղեցին» գիրքի յունարէն թարգմանութեան շնորհահանդէսը, ներկայութեամբ Աթէնքի եւ ամբողջ Յունաստանի ուղղափառ եկեղեցւոյ հոգեւոր պետ Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Նշենք, որ Նորին … Read more

Ֆրանսիան զգուշացրել է իր քաղաքացիներին Վրաստան մուտք գործելու վտանգների մասին

Ֆրանսիան ևս զգուշացրել է Վրաստան այցելել ցանկացող իր քաղաքացիներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ֆրանսիայի դեսպանատունը «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, որը թվագրված է մայիսի 12-ով, բայց արդիական է 2025 թվականի մայիսի 29-ի դրությամբ։ Հայտարարության մեջ խոսվում է 2024 թվականից ի վեր ընթացող եվրոպամետ ցույցերի, ցույցերը դաժանորեն ցրելու և տուգանքների մասին. կոչ է արվում խուսափել … Read more

Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին.Գագիկ Ծառուկյան

Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին

Erasmus+ ծրագիրը չի լքում Վրաստանը. Ազգային գրասենյակ

«Erasmus+ ծրագիրը չի լքում Վրաստանը»,- այս հայտարարությունը տարածել է Վրաստանում Erasmus+ ազգային գրասենյակը։ Ըստ հայտարարության՝ բոլոր ընթացիկ և նախատեսված միջոցառումները լիովին աջակցվում են և շարունակվում են անխափան։ Վրաստանում գործող Erasmus+ ազգային գրասենյակը պաշտոնապես և միանշանակ հերքում է վերջերս տարածվող կեղծ տեղեկությունը, թե Erasmus+-ը լքում է Վրաստանը: Վրաստանը մնում է Erasmus+ ծրագրի «ակտիվ և կարևոր գործընկեր»: … Read more

Յուրի Ջորկաեֆ. «Ես շատ բան եմ արել այս երկու ակումբների համար»

Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որտեղ կմրցեն ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Ինտերը»։ Իտալական հեղինակավոր Corriere della Sera-ն հարցազրույց է անցկացրել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆի հետ։ Նա պատմական կերպար է ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ «Ինտերի» երկրպագուների համար։ Ջորկաեֆը 1995/96 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Գավաթակիրների գավաթը, իսկ 1996-1999 … Read more

Կրասնոգորսկ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ

https://arm.sputniknews.ru/20250531/krasnvogvorsk-qaghaqum-khvoshvor-hrdeh-e-brnkvel-tesanjut-89585930.html Կրասնոգորսկ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ Կրասնոգորսկ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել. տեսանյութ Sputnik Արմենիա Գործարանից ծխի հսկայական սյուն է բարձրանում։ 31.05.2025, Sputnik Արմենիա 2025-05-31T20:25+0400 2025-05-31T20:25+0400 2025-05-31T20:28+0400 ռուսաստան գործարան հրդեհ տեսանյութ տեսանյութեր https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1f/89585590_0:0:1920:1080_1920x0_80_0_0_212bf12ee007cd0ef67055d9afe89c3f.jpg Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Կոլեսնիկ» գործարանում, որը կոշիկներ և ռետինե հողաթափեր է արտադրում։ Տեղեկությունը հայտնում են … Read more