Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարն ու ուղևորը, ովքեր մայր ու անչափահաս որդի են, տեղափոխվել են հիվանդանոց

Դիտում ՝ 22 551 Այսօր՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է … Read more

Ռոդրիգոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը մտադիր չէ այս ամռանը փոխել ակումբը, չնայած հնարավոր տեղափոխության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունների: Marca-ի տվյալներով՝ 24-ամյա բրազիլացին ակումբի ղեկավարությանը վստահեցրել է իր ցանկությունը՝ շարունակել կարիերան Մադրիդում: Սա, ի թիվս այլ բաների, տեղի է ունեցել մարզիչ Կառլո Անչելոտիի հետ հրաժեշտի ժամանակ, որի ղեկավարությամբ ֆուտբոլիստը մի քանի լավ մրցաշրջան է անցկացրել: Չնայած ակումբը … Read more

Wh ats Ap p-ը կդադարի աշխատել հին մոդելների որոշ սմարթֆոնների վրա

Դիտում ՝ 22 552 WhatsApp-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հունիսի 1-ից դադարեցնում են մի շարք հին սմարթֆոնների աջակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Կիրակի օրվանից սկսած՝ WhatsApp-ը կաշխատի միայն iOS 15.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ների վրա։ Android 5.0 կամ ավելի վաղ օպերացիոն համակարգով աշխատող սարքերը նույնպես կանջատվեն»,- ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես նշում է … Read more

Երևանում կկայանա «Պուշկին Ֆեստ» փառատոնը – Armenia Today

«Պուշկին Ֆեստ» փառատոնը, որը նվիրված է մեծ ռուս բանաստեղծի ծննդյան 226-ամյակին, կանցկացվի Երևանի Սիրահարների այգում հունիսի 6-ին, հայտնել է Հայաստանում ռուսական տան մամուլի ծառայությունը։ «Մեծ բանաստեղծի ծննդյան օրը մենք կհանդիպենք փառատոնում, որտեղ Պուշկինը կենդանանում է պոեզիայում, պարերում և զգեստներում։ Երևանի կենտրոնում՝ բաց երկնքի տակ, կբացվի իսկական գրական և մշակութային գեղադիտակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ … Read more

Մենք կանգնած ենք Հայոց Եկեղեցու կողքին և հայտնում ենք նրան մեր լիակատար աջակցությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը  Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հանրային տիրույթում անթույլատրելի և բարձրագույն պաշտոնների հետ բացարձակապես անհամատեղելի այդ արտահայտությունները համարում ենք ոչ միայն կրթության, գիտելիքների, բարոյականության ու դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդագին դրսևորումներ, … Read more

Bloomberg-ը հաղորդել է Telegram-ի կողմից 1.7 միլիարդ դոլարի փոխարկելի պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Bloomberg-ը հաղորդել է, որ Telegram-ը փոխարկելի պարտատոմսերի վաճառքով ներգրավել է 1.7 միլիարդ դոլար: Գործակալությունը նշել է, որ միջոցների մի մասը՝ 955 միլիոն դոլարը, կուղղվի առկա պարտքերի մարմանը: Պարտատոմսերը տեղաբաշխվել են 9% կտրոնային տոկոսադրույքով, ինչը 200 բազային կետով ավելի է, քան 2021 թվականին պարտատոմսերի սկզբնական թողարկման 2.35 միլիարդ դոլարի տոկոսադրույքը: The Wall Street Journal-ը ավելի վաղ … Read more

Սիրիայի նախագահի նախկին դաշնակիցները սկսել են սպառնալ նրան – HayqNews

The Washington Post-ի (WP) հաղորդմամբ, Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նախկին դաշնակիցները սկսել են սպառնալ նրան։ Ըստ աղբյուրի, հազարավոր օտարերկրացի զինյալներ, այդ թվում՝ Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից, օգնել էին աշ-Շարաային իշխանության գալ՝ Բաշար Ասադին տապալելուց հետո։ Սակայն այժմ նրանք դարձել են նրա «քաղաքական գոյատևման» գլխավոր խոչընդոտը։ Չնայած աշ-Շարան բազմաթիվ զինյալների նշանակեց Պաշտպանության նախարարությունում, վերջիններս դժգոհ են … Read more

Ավանդական կարատե սպորտաձևում Վարդան Իսկանդարյանը, հաղթելով թուրք մրցակցին, դարձել է Եվրոպայի կրկնակի գավաթակիր և արծաթե մեդալակիր

Այս օրերին ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը Հունաստանի Հալկիդիկի քաղաքում իր ուժերն է փորձում Եվրոպայի գավաթի 7-րդ մանկապատանեկան խաղարկության շրջանակներում։  «Անհատական կատա» մրցաձևում Վարդան Իսկանդարյանը, հաղթելով թուրք մրցակցին, դարձել է Եվրոպայի գավաթակիր: Ընդհանուր հաշվով Վարդան Իսկանդարյանը դարձավ Եվրոպայի գավաթի կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր։  Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և … Read more

«Ուրախ եմ և հպարտ, որ մեր մարզիկները շարունակում են հաղթական ավանդույթները»․ Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ տարած հայ մարմնամարզիկներին․ «Ջերմորեն շնորհավորում եմ մեր մարմնամարզիկներին, որոնք Գերմանիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում փայլուն արդյունքներ արձանագրեցին: Սա բացառիկ ու պատմական արդյունք էր անկախ Հայաստանի կենսագրության մեջ, երբ մրցավայր մեկնած 6 մարզիկներից 4-ը պատվո հարթակ բարձրացան ու մեդալներ նվաճեցին: Իսկ Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն և աշխարհի … Read more

«Ի՞նչ է ասել Վեհափառը, ի՞նչ է ասել Նիկոլը, ի՞նչ պետք է անենք մենք». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ է ասել Վեհափառը, ինչ է ասել Նիկոլը, ինչ պետք է անենք մենք։Նիկոլի և իր մի քանի հոգու արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ։Երկու անգամ ամենայն ուշադրությամբ լսել եմ Վեհափառի ելույթը, որի հիմնական կետերն են.1. Սանձազերված պատերազմի հետևանքով … Read more