Խայտառակվելու մաստեր կլաս կամ ինչպե՞ս փուռը տալ Ժաննա Անդրեասյանին. Yerkir.am – 5tv

Երկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին, գրում է Yerkir.am-ը։ Ետ չմնալու համար համընդհանուր վակխանալիայից, փորձելով մտնել շեֆի աչքն ու իբր խայտառակել ՀԱԵ-ին՝ էս երկու անձինք հրապարակել են հայտնի Քոբայրավանքից լուսանկարներ՝ կովերի ներկայությամբ: Ուշադրություն !!! Քոբայրավանքը կառավարության որոշմամբ … Read more

Այսօր խնդիրն արդեն կառավարության հրաժարականը չի, սա արդեն դեմոնտաժ է. Ստեփան Դանիելյան

Այսօր խնդիրն արդեն կառավարության հրաժարականը չի, պետության կազմաքանդումը չի, սա արդեն ազգի, որպես սոցիալական միավորի, դեմոնտաժ է։ Այս մասին գրել է Ստեփան Դանիելյանը. «Այս ամենի պատասխանատուն ոչ միայն իշխող ընտանիքն է, այլ ողջ ՔՊ-ն։ Նրանք, մնալով այդ կառույցում, կատարելով այդ ընտանիքի հրահանգները, ողջ կազմով են պատասխանատու»։

Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան

Արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը, որտեղ խաղացել է 18 տարի առաջ: 37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում … Read more

«Հայտնի զույգի երեկվա գրառումները կպան մեր ամենանուրբ լարերին». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայտնի զույգի երեկվա գրառումները կպան մեր ամենանուրբ լարերին: Մեր արձագանքը համաչափ էր. կազմակերպված բարձրացանք մեր ֆեյսբուքյան պատերին ու դատապարտեցինք, բարձրագոչ աղաղակեցինք, հայտարարություններ արեցինք և այլն:Անցավ մեկ օր, հույզերի փոթորիկը մարեց ու դադարեց :Ասածս ինչ է. եկեք ազգովի իջնենք մեր ֆեյսբուքյան պատերից, վերադառնանք իրական Հայաստան ու փորձենք ինչ որ … Read more

Պետական իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը․ Հայոց տուն

Կոչ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգություններն անհապաղ դադարեցնելու առնչությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ … Read more

🎥 Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները կանխատեսումներ են արել ՊՍԺ – Ինտեր եզրափակիչի վերաբերյալ

TNT Sports հեղինակավոր պարբերականը Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Ինտեր» եզրափակիչից առաջ հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ով է, ըստ համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդար խաղացողների, նվաճելու գավաթը։ Հարցմանը մասնակցած նախկին լեգենդար ֆուտբոլիստների մեծամասնությունը վստահություն է հայտնել փարիզյան ակումբի հաղթանակի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով՝ … Read more

Իրանում պատրաստվում են երկու նոր ատոմակայան կառուցել

Իրանը հյուսիսում և հարավում տարածքներ է առանձնացրել երկու ատոմակայանների կառուցման համար, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։ «Մինչև 2029 թվականը Իրանում միջուկային էներգետիկայի հզորությունները կհասնեն 3 հազար մեգավատտի, երկրի հարավում և հյուսիսում երկու ատոմային էլեկտրակայանների կառուցման համար տարածքներ են նախապատրաստվել»,- Էսլամիի խոսքերն է մեջբերել IRNA գործակալությունը։

Միջպետական ավտոճանապարհի եզրաքարերը՝ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավելի քան մեկ տարի է, ինչ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հանված ճանապարհի եզրաքարերը տեղափոխվել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածք։ Մայիսի 19-ին տեղեկատվական հարցում եմ արել Նիկոլ Փաշիկյանի հարսանիքի քավոր,   Փաշինյանի կողմից 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ … Read more

Մանուկները դեռ չծնված անցան գաղթի սարսափելի ճանապարհը, այսօր նրանք մկրտվել են

31 Մայիս, 2025 18:35 Հասարակություն Տաթևի վանք ուխտագնացության ժամանակ յոթ արցախցի մանուկներ, որոնք ծնվել են շրջափակման ընթացքում, կամ դեռևս չծնված՝ անցել են գաղթի սարսափելի ճանապարհը մկրտվել են Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում՝ համալրելով Հայ Առաքելական Եկեղեցու ընտանիքը։ Նախաձեռնությունն իրականացվել է Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ, որին միացել են արցախյան տարբեր կազմակերպություններ։ Արցախի Հայ … Read more