Տղամարդը ծեծի է ենթարկել մատուցողուհուն, շշերով հարվածել հացատան տնօրենին և հեռացել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ … Read more

Ղազախստանը սահմանել է «ոսկե վիզա»

Ղազախստանը հաստատել է ներդրողի վիզա ստանալու կանոնները, որոնք մինչև 10 տարի ժամկետով բնակության թույլտվություն ստանալու իրավունք են տալիս։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդում է Tengrinews.kz-ն։ Վիզա կարող են ստանալ այն օտարերկրացիները, ովքեր ղազախական ընկերությունների կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում ներդրել են առնվազն 300,000 դոլար։ Դիմումը ներկայացվում է էլեկտրոնային ձևաչափով։ Արտաքին գործերի … Read more

Ըստ Մեդվեդևի՝ հանածոների համաձայնագրով ԱՄՆ-ն Կիևին ստիպում է վճարել օգնության համար

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հանքարդյունաբերության մասին համաձայնագրի ստորագրումը նշանակում է, որ ԱՄՆ նախագահը վերջապես ստիպել է Կիևին վճարել ամերիկյան օգնության համար: Կիևի իշխանություններն այժմ պետք է ԱՄՆ-ին վճարեն ազգային հարստությամբ ռազմական օգնության համար, ասել է ռուս պաշտոնյան: Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են հազվագյուտ հանածոների … Read more

Սա թուրքին հատուկ ոհմակային դրսևորում է. ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն դատապարտել է Արթուր Չախոյանին ծեծելու փաստը

1 Մայիս, 2025 11:34 ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն խստագույնս դատապարտում է այսօր (30 ապրիլ, 2025թ․) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ընդունարանում վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր֊Մարգարյանի և իր մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կողմից ՀՀ քաղաքացի Արթուր Չախոյանին ծեծելու փաստը։ … Read more

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրեցին օգտակար հանածոների մասին համաձայնագիրը. ի՞նչ է ստանալու կողմերից յուրաքանչյուրը

ԱՄՆ-ն ու Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական ռեսուրսների վաճառքից ստացվող եկամուտներին Վաշինգտոնի հասանելիության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, իսկ ստորագրումը հաստատել են նաև ԱՄՆ գանձապետարանը և Ուկրաինայի տնտեսական զարգացման նախարարությունը։ Համաձայնագիրը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում, տնտեսական գործընկերություն երկու երկրի միջև, որը նախատեսված է ապահովելու, որ «համատեղ ակտիվները և հնարավորությունները կարող են … Read more

Մայիսմեկյան երթ Երեւանում․ ՈՒՂԻՂ

Տեսանյութեր Հասարակություն Մայիսմեկյան երթ Երեւանում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ) Աջակցիր «Ա1+»-ին Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support

Բազմաքայլ, գրագետ և հեռատես դիվանագիտություն

01.05.2025 | 11:33 Իրանը ունի հստակ ընգծված հակաարևմտյան, հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշում արտաքին քաղաքականության բոլոր ոլորտներում: Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի թիվ մեկ թշնամիներն են՝ ըստ իրենց պաշտոնական հայեցակարգի: Ադրբեջանը Իրանի հարևանն է բավականին մեծ ցամաքային սահմանով և Կասպից ծովով: Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ ռազմա-քաղաքական համագործակցության մեջ է Իսրայելի հետ: Ադրբեջանը նաև ռազմավարական գործընկերություն է կառուցել … Read more

Այս դիմակայության ևս մեկ հանդիպում կա առջևում․ Ֆլիկ — Armsport.am

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը «Ինտերի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո նշել է, որ դեռ առջևում պատասխան հանդիպում կա։ «Մենք վատ սկսեցինք, բայց անմիջապես վերադարձանք։ Երկրորդ խաղակեսը հետաքրքիր էր։ Այս դիմակայության ևս մեկ հանդիպում կա առջևում, և մենք պետք է հաղթենք այն։ Կարծում եմ՝ «եզրափակիչից առաջ եզրափակիչ» սահմանումը տեղին է այստեղ։ … Read more

Ձեր ստեղծագործ ու նվիրված աշխատանքն է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք ավելի արդար, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս … Read more

«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մասնակիցներն ու հայտնի հյուրերը՝ կարմիր գորգին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայկական երաժշտական ակադեմիան իրականացրեց առաջին հայկական երաժշտական «Խազեր» մրցանակաբաշխությունը: 17 անվանակարգում պարգևատրվեցին հայկական երգարվեստի տարբեր ժանրերի ներկայացուցիչները: Հաղթողներն ընտրվել են ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ: Մրցանակաբաշխության ռեժիսորներն էին Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները։ «Խազեր» մրցանակաբաշխությունը … Read more