ՀՀ-ում քաղաքական վիճակի հանգիստ փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չի լինելու

01.05.2025 | 10:31 Ընթացիկ գործընթացները, հատկապես դրանց իրականացման ձևի մասով՝ շարունակական բռնության կիրառում, պետք է որ առնվազն հրապարակային հուշում լինեն քաղաքական այն միավորներին, որոնք ՀՀ-ում, հղում անելով գործողի ցածր ռեյտինգին, գեոպոլիտիկ ռասկլադի փոփոխությանը և շատ այլ բաների, հույս ունեն, որ ՖԲ-ում բուռն ստատուս գրելով, հարցազրույց տալով և հատկապես արդար, թափանցիկ ընտրությունների ենթադրելի հույսով կարող են ՀՀ-ում իշխանություն … Read more

Ճապոնիայի արեւմուտքում մեքենան մտել է դպրոցականների խմբի մեջ. NHK

Մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին երկրի արեւմտյան Օսակա քաղաքում։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK)։ Միջադեպը տեղի է ունեցել նրբանցքներից մեկում, տեղի տարրական դպրոցի կողքին։ Առնվազն յոթ երեխա տուժել է, վեցը գիտակցությունը չեն կորցրել, մեկի վիճակը ճշտվում է։ Տեղում աշխատում է ոստիկանությունը, որը պարզում է պատահածի հանգամանքները։

Խոշոր անտառային հրդեհներ՝ Երուսաղեմում (տեսանյութ)

1 Մայիս, 2025 11:11 Երուսաղեմում մոլեգնող խոշոր անտառային հրդեհները հասել են Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղի: Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ այս պահին այրվում են նաև իսրայելական առանցքային ռազմական օբյեկտների մոտ գտնվող տարածքները:

🎥 ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ․ Վանքուվերը հաղթեց Ինտեր Մայամիին և դուրս եկավ եզրափակիչ

Ավարտվել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Վանքուվերին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Հաղթող թիմի կազմում գոլերը խփեցին հարձակվող Ուայթը, կիսապաշտպաններ Վիտեն ու Բերհալտերը։ Նշենք, որ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լուիս Սուարեսը, Լիոնել Մեսսին, Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը, որոնք այժմ հանդես են գալիս «Ինտեր Մայամիում», … Read more

Երևանում 42-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրшերթի է ենթարկել 30-ամյա հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Դիտում ՝ 23 662 Երեկ՝ ապրիլի 30-ին, վրաերթի է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Խ․-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, Ալեք Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց ընթանալիս՝ Վարդանանց 15/6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Խ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է … Read more

Երեկվա միջադեպը` Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած, վկայեց, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ իշխանության ձգտող մեկ այլ կուսակցություն եւս արհամարհում են հանրային կարծիքը, չեն վախենում նրա հիասթափությունից. «Հրապարակ»

Երեկվա միջադեպը՝ Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած, վկայեց հենց այդ մասին, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ իշխանության ձգտող մեկ այլ կուսակցություն եւս արհամարհում են հանրային կարծիքը, չեն վախենում նրա հիասթափությունից եւ հանցագործին դատապարտելու փոխարեն մեղադրում են զոհին: Քիչ թե շատ ադեկվատ ցանկացած կուսակցություն թաղապետի սենյակի մոտ քաղաքացուն 10 հոգով ծեծելու միջադեպը կդատապարտեր, կփորձեր տարանջատվել … Read more

Յանա Եգորյանը Մոսկվայում մասնակցել է «Չեմպիոնների համայնքի» պաշտոնական բացման արարողությանը

01 Մայիսի 2025, 10:27 Ապրիլի 25-ին Մոսկվայում՝ Radisson Collection Hotel-ի հարթակում տեղի է ունեցել «Չեմպիոնների համայնքի» հանդիսավոր բացումը։ Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է սպորտային ոլորտի առաջնորդներին, դաշնային գերատեսչությունների, բիզնեսի, լրատվամիջոցների և երիտասարդական շարժումների ներկայացուցիչներին: Մասնակիցները կարևորել են «Չեմպիոնների համայնքի» ստեղծումը՝ որպես հարթակ, որտեղ մարզական նվաճումները դառնում են համակարգային աշխատանքի մեկնարկային կետ՝ ի շահ հասարակության: Նախաձեռնությանը … Read more

Աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում ամրանում մեր պետությունը. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ քաղաքացիներ,Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու … Read more

Տրանսպորտային ուղիների համար մրցավազք. ո՞վ կտիրի նոր Մետաքսի ճանապարհներին

Կենտրոնական Ասիան և Կովկասը մրցում են իրենց դիրքավորելու որպես կենսական տարանցիկ հանգույցներ, քանի որ համաշխարհային առևտրային ուղիները փոխվում են. գրել է Euronews-ը։ Ինչպես նշվել է, 2022 թվականի սկզբին Ուկրաինայում ի պատերազմի սկսվելուց ի վեր Եվրոպան փնտրում է Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային առևտրային ուղիներ։ Այս որոնումներն աննախադեպ ուշադրություն են դարձրել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ռազմավարական դիրքին։ … Read more

Վատ ենք ապրում մեր չիմացածի, լավ՝ մեր իմացածի չափով․ Փաշինյան – Armenia Today

Անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու գործիքն աշխատանքն է, թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, մայիսի 1-ին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր … Read more