«ՀՀ-ում աշխատանքն ու աշխատավորներն արհամարհված են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի օրը։ Խորհրդային ժամանակ մայիսի 1-ը մեծ շքեղությամբ էր նշվում։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքն ու աշխատավորներն արհամարհված են, ճնշված են թե գործատուների բացարձակ մեծամասնության, թե՝ իշխանության կողմից։ Աշխատավորները անկախ արհմիություններ չունեն, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ոտնահարվող իրավունքները։ ՔՊ-ական իշխանությունը հարկերը մեծապես բարձրացնելով, պարտքերի տակ կքած Հայաստանի վարկային … Read more

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է.  «ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին: Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ: Ադրբեջանցիներին հատկապես … Read more

«Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ». նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա … Read more

Իշխանական պատգամավորների ճամփորդությունները շարունակվում են. «Ժողովուրդ» – 5tv

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում … Read more

ԵԱՏՄ-ն կարող է պաշտպանել իր մյուս անդամների շահերը՝ Միությունից ՀՀ-ի դուրս գալու պարագայում․ ՌԴ ԱԳՆ

ԵԱՏՄ-ն ունի միջազգային իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար՝ Հայաստանի կողմից միութենական պայմանագրի խախտման դեպքում։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Եթե Երևանը ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանն, այլ կերպ ասած, էապես կխախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, ինչը, մենք … Read more

Չինաստանի «ձեռքը հասավ» նաև ՀՀ-ին․ մոտ ապագայում կարող ենք տեսնել խոշոր ֆինանսական ներգրավվածություն

Նոյյան Տապան. «Քննարկում», Հյուր՝ ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» վերլուծական-լրատվական կայքի հիմնադիր Արսեն

Կմասնակցի՞ Լաուտարո Մարտինեսը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղին

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է թիմի ավագ Լաուտարո Մարտինեսի վիճակի մասին հարցին։ Ներաձուրիի հարձակվողը վնասվածքի պատճառով փոխարինվեց չորեքշաբթի օրը «Բարսելոնայի» դեմ 3-3 հաշվով ավարտված կիսաեզրափակչի առաջին խաղակեսից հետո։ «Ինտերի» հարձակման առաջատարը կարող է բաց թողնել պատասխան խաղը։ «Լաուտարոն ութ խաղ անընդմեջ մեկնարկային կազմում էր, ուստի ռիսկը մեծ էր։ Հուսով եմ, որ նրա վնասվածքը … Read more

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. նա կկալանավորվի

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (դատավորի կողմից կաշառք ստանալը կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար): … Read more

Ուկրաինան հնարավոր է ներգրավված է եղել Թրամփի մահափորձի մեջ. Թաքեր Կարլսոն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ուկրաինան, հնարավոր է, ներգրավված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցյալ տարի կատարված մահափորձին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը իր գործընկեր Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։ «Կարծում եմ՝ բավականին պարզ է, որ ուկրաինացիները ներգրավված են եղել Ֆլորիդայի գոլֆի դաշտում տեղի ունեցած մահափորձին», – ընդգծել է նա։ Նախկինում Կարլսոնը Ուկրաինայի … Read more