«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավելի մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո». Վարդան Օսկանյան

Փաշինյանի մնալն իշխանության ղեկին արդեն ոչ միայն ճգնաժամի հետևանք է. դա հենց ինքը՝ ճգնաժամն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և որքան շուտ՝ այնքան լավ։ Տարբերությունները վերաբերում են միայն այդ հեռացման ուղուն՝ խորհրդարանական անվստահություն, … Read more

Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ

Մայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 … Read more

Մետաքսե Հակոբյան․ Արցախի հարցը գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար

Արցախի հարցը մնում է չլուծված և ավելին՝ գոյաբանական նշանակություն ունի հայ ժողովրդի համար, շեշտում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Հայաստանը նույնպես արցախցիների հայրենիքն է, միակ փաստացի ապաստանը, հետևաբար, պարտավոր է լիարժեք պատասխան տալ նրանց սոցիալական կարիքներին։ Սոցիալական աջակցություն, բնակարանային քաղաքականություն, առողջապահական ծառայություններ, կրթություն և աշխատանքի հասանելիություն՝ այս բոլոր ոլորտներում պետք է ապահովվի համակարգված և … Read more

Երբեմն պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել՝ ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայիսի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի … Read more

Կենտրոն վարչական շրջանի մի քանի պաշտոնյաներ շուրջ 1 միլիոն դրամ կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով … Read more

Տարադրամի փոխարժեքը մայիսի առաջին օրն՝ ըստ հայաստանյան բանկերի – Armenia Today

Հայաստանի առևտրային բանկերն մայիսի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,11 դրամ միջին գնով, վաճառում՝ 391,91 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,61, վաճառվում՝ 4,90 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 434,88, վաճառվում՝ 449,14 դրամով։

Հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա․ համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 38-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ: Տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած հետքերով կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ նրա` փաթեթում թմրանյութ էր: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննվեց նրա բնակարանը։ Արդյունքում հայտնաբերվեց 190 գրամից ավելի … Read more

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: