Անկեղծորեն ցավում ենք Ադրբեջանի որոշումների առնչությամբ. Պեսկով

Իրավապահ մարմինների գործողությունները չեն կարող հիմք հանդիսանալ դիվանագիտական ​​դեմարշների համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որը պահանջում է հետաքննություն անցկացնել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների վերաբերյալ։ «Մենք անկեղծորեն ցավում ենք ընդունված որոշումների համար»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ կարեւոր է շարունակել աշխատանքը՝ «բացատրելու այն իրադարձությունների պատճառներն … Read more

Ադրբեջանն սպասում է Իսրայելի նոր հարձակմանը, որպեսզի գրոհի Իրանը Ղարաբաղից. իրանցի քաղաքագետ

Իրանը պահանջում է խիստ պատիժ Բաքվի համար՝ անմեղ իրանցիների սպանությանը մասնակցելու համար։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։ «Բաքուն սպասում է, որ Իսրայելը կրկին հարձակվի Իրանի վրա, որպեսզի այս անգամ Աստարայի, Նախիջեւանի, Ղարաբաղի սահմանին տեղակայված սիոնիստական ​​եւ Բաքվի ուժերը հարձակվեն Իրանի վրա»,- գրել է նա։

Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են հեղինակավոր վերլուծական և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են մի շարք հեղինակավոր վերլուծական եւ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: ԱԺ–ից NEWS.am–ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, Ռուսաստանի եւ եվրոպական հարցերով վերլուծաբան Քորի Ուելթին ու եվրոպական հարցերի վերլուծաբան Սառա Գարդինգին, քննարկել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները եւ տարածաշրջանային բնույթի հարցեր: Ատլանտյան … Read more

Երեւանում տեղի են ունենում անվտանգության եւ պաշտպանության ոլորտի խորհրդակցություններ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ

Երեւանում տեղի են ունենում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցություններ։ Խորհրդակցությունները սկսվել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի այցի շրջանակում։ Առանձնազրույցից, փաստաթղթերի ստորագրման արարողությունից եւ խորհրդակցությունների մեկնարկից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է երեք հիմնական նվաճում։ … Read more

G7-ը համաձայնել է ազատել ԱՄՆ բիզնեսը գլոբալ հարկից

Միացյալ Նահանգները եւ G7-ի մյուս երկրները համաձայնության են եկել, որ ամերիկյան ընկերությունները կազատվեն խոշոր կորպորացիաների համար նախատեսված գլոբալ նվազագույն հարկի վճարումից, նշվել է Կանադայի ֆինանսների նախարարության՝ G7-ի ներկայիս նախագահության շրջանակում տարածված հաղորդագրությունում։ Հաղորդագրությունում նշվել է, որ «յոթնյակի» նոր պլանը ճանչում է ԱՄՆ գործող օրենքները նվազագույն հարկի մասին եւ ուղղված է միջազգային հարկային համակարգի կայունության բարձրացմանը։ … Read more

Մուսոնային անձրեւները Պակիստանում չորս օրում 45 մարդու կյանք են խլել

Պակիստանում անձրեւների հետ կապված վթարների հետեւանքով զոհվել է եւս յոթ մարդ, հունիսի 26-ից մուսոնային անձրեւների սեզոնի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 45-ի, հայտնել է Պակիստանի աղետների կառավարման ազգային վարչությունը (NDMA): Նախարարության հայտարարությունում նշվել է, որ Պակիստանի գրեթե բոլոր նահանգներում տեղացած ուժեղ անձրեւների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 68-ի, հաղորդել է «Սինհուա»-ն։ Միաժամանակ, NDMA-ն … Read more

Իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության տարածքում

Ոստիկանության աշխատակիցները գործողություն են իրականացնում «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գրասենյակում։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել են Ադրբեջանի ՆԳՆ-ից։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում դադարեցվել էր «Sputnik»-ի գործունեությունը: Նշվում է նաև, որ չնայած դրան, հայտնի է դարձել, որ գործակալությունը շարունակում է իր գործունեությունը, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքի։

Հետախпւզվողը ձերբшկալվել է Բագրատաշենի անցակետում

Դիտում ՝ 22 553 Հունիսի 25-ին Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հետախուզվող մի տղամարդ Բագրատաշենի անցակետով մուտք է գործելու Հայաստան: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն օրը` ժամը 21.05-ին, Բագրատաշենի անցակետում 28-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:Տղամարդը դատապարտվել էր բնակարան ապօրինի … Read more

Փաշինյանը քրեադատավարական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց ինքը հիմա եւ քննիչ է, եւ դատախազ է եւ դատավոր. Փաստաբան

«Միքայել սրբազանին չէին հրավիրում խաշ ուտելու, ինքն էլ որոշեր՝ գնալ, կամ չգնալ: Ասում են՝ եկել ենք, քննիչը որոշել է ձերբակալել: Սրբազանն իրականում ընտրություն էլ չուներ, բայց քանի որ այդ մասում կային նաեւ քահանաներ, որոնք դեմ էին արտահայտվում, բնականաբար այստեղ արդեն ձերբակալման մեթոդի մասին պետք է խոսեինք»,- ասուլիսում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի … Read more