Մեր՝ բողոքից հրաժարվելը գաղտնազերծեց, թե ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը. Վարդևանյան

Փաստաբան Արամ վարդեւանյանը կարճ ներկայացրել է Սամվել Կարապետյանի «ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները»։ Նա Facebook–ի իր էջում, մասնավորապես, նշել է. «1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք … Read more

Իրական եղբայրը նա է, ով հարգում է ընտանիքը, այլ ոչ թե պառակտում է այն. Տեր Վրթանես Բաղալյանը՝ Փաշինյանին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ամուսնացյալ քահանա Տեր Վրթանես Բաղալյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝  ամուսնացյալ քահանաներին ուղղված հրապարակային հայտարարությանը. «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ կանոնական ձեռնադրությամբ ծառայող ամուսնացյալ քահանա՝ իմ պարտականությունը ոչ միայն Սուրբ Պատարագի մատուցումն ու Աստծո Խոսքի քարոզությունն է և այլ ծեսեր ու արարողություններ, այլև՝ Եկեղեցու միասնության և ամբողջականության պաշտպանությունը, անկախ անձնական հագուրդներից կամ քաղաքական մթնոլորտից։ Վերջերս արված այն հայտարարությունները, թե «ամուսնացյալ … Read more

Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց անգամ ձեր լռությունն է խոսում. Տիրան Սրբազանը՝ Բագրատ ու Միքայել Սրբազանների մասին

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը զորակցության խոսքեր էհղել իշխանությունների հրահանգով կալանավորված Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին։ «Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան, Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։ Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։ Ձեր ձայնը, ձեր կերպարը, ձեր խիզախ վկայությունը հազարավոր մարդկանց համար դարձել են մխիթարություն։ Իսկ այժմ, երբ ձեզ զրկել են ձեր մարմնավոր ազատությունից, գիտեմ և, երկուսիդ էլ լավ ճանաչելով, վկայում եմ, որ ազատ է ձեր ոգին, անսասան է ձեր հավատքը և լուսեղեն ճշմարտության ձեր ճանապարհը։ Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ ապրելու ավետարանում նկարագրված քաջ հովվի սրտով, կանգնելու տառապյալի կողքին, դառնալու ձայնազուրկի ձայնը։ Անգամ ձեր լռությունն է խոսում․․․․ Սիրելի եղբայրներ, Միշտ հիշում եմ մեր միասնական բազմաթիվ պահերը՝ երբ միասին կողք կողքի կանգնել ենք աղոթքի, երբ միասին մասնակցել ենք տարբեր միջոցառումների՝ նույն խղճով խոսելով արդարության մասին, երբ սրտանց ծիծաղել կամ լռել ենք՝ եղբայրաբար, հոգևոր խորությամբ։ Հիշում եմ Մայր Աթոռում կամ այլուր մեր զրույցները, երբ միմյանց հետ աղ ու հացի պես կիսվել ենք մեր ժողովրդի հետ կապված հույսերով ու ցավերով։ Այդ բարի հիշողություններն այսօր վերադառնում են որպես հոգևոր ժպիտ՝ ձեր ներկայությունը տպավորելով անգամ հեռավորության մեջ։ Սիրելի՛ եղբայրներ, այս օրերին ձեզ բաժին հասած փորձությունն այնքան կենդանի է դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազդու այն խոսքը, որը հաճախ ենք ընթերցել միասին աղոթքի կամ խորհրդածության պահին, բայց որն այսօր ձեր լռությամբ, ձեր ցավով ու տոկունությամբ, ձեր կյանքի օրինակով հնչում է նոր ուժով. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։ Դուք երբեք մենակ չեք։ Մեր աղոթքները, մեր օրհնությունը, հոգևոր մեր ուժն ուղղված են ձեզ՝ իբրև լույսի մի ճառագայթ դիվային այս խրախճանքի մեջ։ Եվ այդ աղոթքի մեջ ուզում եմ ձեզ հիշեցնել սաղմոսերգուի խոսքերը. «Տերն է իմ լույսը և փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ․ 27:1)։ Թող ձեր կյանքի այս փորձությունը դառնա ոչ թե կոտրող ցնցում, այլ՝ մաքրող կրակ։ Թող ձեր նեղության պահերը վերածվեն հարության նոր արշալույսի։ Թող շուտափույթ գան ազատության այն օրերը, երբ նորովի կփայլի ձեր հովվական ներկայությունը ձեզ վստահված հազարավոր հավատացյալների հոգիներում՝ սրբացած, խորացած, անսասան։ Տիրոջից խնդրում եմ ձեզ տոկունություն՝ ինչպես Դանիել մարգարեին առյուծների գբի մեջ, խաղաղություն՝ ինչպես սուրբ Պողոսին բանտում, և գալիք ազատություն՝ ինչպես Տեր Հիսուսի հրաշափառ հարությունը մթության խորքից։ Ձեզ գրկում եմ հոգով, օրհնում եմ սիրով, ուղեկցում եմ աղոթքով։ Հ․Գ․ Ձեզ եմ փոխանցում բազմաթիվ մարդկանց աղոթքներն ու բարեմաղթանքները»,- նշված է Տիրան Սրբազանի ուղերձում։

Այցելութիւն` Հանրապետութեան Նախագահին – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան երկուշաբթի, 30 յունիս 2025-ին այցելեցին Հանրապետութեան նախագահ զօր. Ժոզէֆ Աունի, որուն հետ քննարկեցին երկրի ընդհանուր վիճակը եւ վերահաստատեցին կուսակցութեան զօրակցութիւնը Հանրապետութեան նախագահին ու անոր դիրքորոշումներուն։ Քննարկուեցան նաեւ վարչական եւ ծառայողական հարցերը, ինչպէս նաեւ՝ հայ համայնքի իրաւունքները պետական պաշտօններուն … Read more

Կայա Կալասը հայտնել է, որ ժամանել է Հայաստան հստակ ուղերձով

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն ասել է, որ Հայաստան է ժամանել հստակ ուղերձով։ ԵՄ-ը երբեք այսքան մոտ չի եղել Հայաստանին, ասել է Կալասը։ Վերջին տարիների բարեփոխումների հաջողությունը նշելով՝ ԵՄ ներկայացուցիչը վստահեցրել է, որ պատրաստ է խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Որպես ֆինանսական օգնություն՝ նա նշել է 2024-27թթ. բիզնես … Read more

Եթե Հայաստանը շրջվի իր եվրասիական գործընկերներից, դա դժվար թե նրան օգուտ բերի. Լավրով

Դժվար թե օգուտ լինի Հայաստանին, եթե երկրի ղեկավարությունը որոշի հեռանալ իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից, լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, մենք կսպասենք այս բոլոր հարցերի պարզաբանմանը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը շրջվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում

IDBank-ը կրկին Հաճախորդների շնորհակալության օր է կազմակերպել, այս անգամ՝ Արաբկիր մասնաճյուղում։ Սիրված ավանդույթը Բանկն ամեն անգամ տանում է տարբեր մասնաճյուղեր՝ սպասարկվող հաճախորդների համար այդ օրը վերածելով տոնի։ Արաբկիր մասնաճյուղում հաճախորդներին անակնկալներն էին դիմավորում։ Նրանք մասնակցում էին խաղարկությանը, շահում idcoin-ներ և հյուրասիրվում քաղցրավենիքով։ «Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Մելիքյանի խոսքով՝ թիմն արդեն հասցրել է սիրել այս փոքրիկ … Read more

Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ դառնալու ձայնազուրկի ձայնը. անգամ ձեր լռությունն է խոսում. Տիրան Սրբազան

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը զորակցության խոսքեր է հղել իշխանությունների հրահանգով կալանավորված Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին։   «Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան,   Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի … Read more

«Ինչքան ակնհայտ է քաղաքական հետապնդումը». փաստաբանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը ներկայացրել է իր պաշտպանյալի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները։   «1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը հրաժարվում է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ իրավունք խախտող … Read more