Ակնհայտ է քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

Ցանկանում եմ կարճ ներկայացնել Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի բողոքարկման վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած զարգացումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «1) Հունիսի 23-ին միակ ներկայացված բողոքից մեր կողմը ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է, քանի որ Արմեն Դանիելյան դատավոր, նույնիսկ ավելացնելու բառեր չկան՝ վերջինիս տարիներ ի վեր ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից շատ … Read more

Կրեմլում ցավում են Ադրբեջանի որոշումների համար

Կրեմլում ափսոսում են Եկատերինբուրգում ձերբակալություններից հետո Ադրբեջանում Ռուսաստանին վերաբերող որոշումների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք անկեղծորեն ցավում ենք նման որոշումների համար։ Կարևոր է, թերևս, շարունակել աշխատանքը՝ պարզաբանելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, պատճառ են հանդիսացել նման դեմարշների համար։ Մենք կարծում ենք, որ այն ամենը, … Read more

Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը. ԵՄ բարձր ներկայացուցիչ

Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է կարևորում ԵՄ կողմից Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրումը, դրա անհրաժեշտությունը, արդյոք այդ հարցը բաձրաձայնվել է Բաքու կատարած իր այցի շրջանակներում: Կալասը նշեց, … Read more

Վաղն ԱԺ-ում կընդունեն օրինագիծ, որով բոլորին ցանկանում են «տուգանել»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղը՝ ՔՊ-ն ու կցորդ հանրապետություն կոալիցիոն փոքրամասնության «իշխանությունը» իրենց ամբողջ աստղաբույլով դեմ կգնա բոլորիդ։ Ազգային ժողովում կընդունեն օրինագիծ, որով ձեզ բոլորիդ ցանկանում են «տուգանեն», քանի որ դուք մերժում եք ու բոյկոտում եք չբարեփոխված տրանսպորտի թանկ սակագնի դեմ։ Ձեր բոլորի վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարներով, … Read more

Պայքարելու ենք ՀԷՑ-ի պետականացման դեմ՝ բոլոր իրավական ճանապարհներով, միջազգային գործընկերներին դիմելով. ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ

Tert.am-ը գրում է. Մի հարցազրույցում սխալվել եմ, նշել եմ, որ ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կիսագրագետ օրենքի նախագիծ է, հիմա սխալս կուղղեմ՝ լինելով իրավաբան համարում եմ անգրագետ օրենքի նախագիծ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ  ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:  Ղազինյանը նշեց, որ իրենց հետ կառավարությունից կապ չեն հաստատել: … Read more

Իրանում եղած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ 30 Հունիս, 2025 13:46 Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 … Read more

Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ Կոստանյան

Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,- նշել է նա:

Խուզարկություն՝ «Սպուտնիկ» գործակալության Բաքվի գրասենյակում

Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Ռուսաստանի պետական «Սպուտնիկ» լրատվական գործակալության Բաքվի գրասենյակում։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԳՆ ներկայացուցիչներին։ Գործակալությունը, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որ քրեական գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը։ Ոստիկանական գործողությունն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սրման ֆոնին։

ՀԱՊԿ երկրները նախկինի պես Հայաստանը համարում են կազմակերպության լիիրավ անդամ. Լավրով

ՀԱՊԿ երկրները շարունակում են Հայաստանը համարել միության լիիրավ անդամ, սակայն այդ կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների պահպանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն՝ ամփոփելով ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները: «Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ անդամ, սակայն, անշուշտ, լիիրավ անդամակցությունը ենթադրում է մասնակցություն և բոլոր … Read more

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՝ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ. ավելի լավ է՝ Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ «Այս ասուլիսին գալուց առաջ հասցրեցի հպանցիկ ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Պարոն Լավրովի … Read more