Աննա Վարդապետյանը և Ավստրիայի դատախազի տեղակալը կարևորել են դատախազների անկախության հարցը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդրա Ռամուշին։ Ալեքսանդրա Ռամուշը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և … Read more

Ադրբեջանի իրավապահները խուզարկություններ են կատարում ռուսական «Sputnik» գործակալության գրասենյակում

Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են անցկացնում ռուսական «Սպուտնիկ-Ազերբայջան» գործակալության գրասենյակում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեդիա ռեսուրսի գրասենյակում այժմ քննչական միջոցառումներ են իրականացվում, սա հաստատել է ներքին գործերի նախարարությունը: Փետրվարի 24-ին հայտնի էր դարձել Ադրբեջանում «Россия сегодня»-ի (Спутник) ներկայացուցչության լուծարման մասին։ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են, որ մեդիա-ռեսուրսը կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար Ադրբեջանում։ «Չնայած … Read more

Կալասը հայտնել է խաղաղության կարեւորության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. դա կօգնի Եվրոպայից Ասիա ուղու բացմանը

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը բացատրել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ կապերի ամրապնդմամբ: Այս բավական ցինիկ հայտարարությունն արվել է հունիսի 30-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում: Հարցին, թե արդյոք ԵՄ-ը կարեւոր է համարում Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության համաձայնագրի հնարավորինս … Read more

Երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանին. Այն զգացվել է Հայաստանում 2-4 բալ ուժգնությամբ, այդ թվում Երևանում

Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 12:53-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։53-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.54⁰ և արևելյան երկայնության 44․52⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել … Read more

46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից. քաղաքապետի խոսնակ

Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,– հավելել է նա։

«Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը». փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են նախապատրաստելու

Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը։   «Ինքն ուզուրպացրել է բոլոր երեք իշխանությունները, ինքը և՛ քննիչ է, և՛դատախազ է, և՛ դատավոր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։   Զոհրաբյանը նշեց, որ սրա հետ կապված հանցագործության մասին հաղորդում են նախապատրաստելու, աշխատում են դրա շուրջ։

5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Թուրքիա սահմանային գոտում, այն զգացվել ՀՀ-ում

Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 28 կմ հյուսիս, այսօր գրանցվել է 3․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզում՝ 4 բալլ, Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում՝ 3 բալլ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալլ ուժգնությամբ։