Եւ այս ընթացքում հասկացել եմ Ձեզ մինչ այսօր պաթոլիգիկ ատողների շարժիչ գործոն. Աշոտյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տոնում է ծննդյան 71-րդ տարեդարձը։ Այսօր նրան շնորհավորանքի խոսքեր են հղել կուսակիցները, ընկերները, քաղաքացիները։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Շնորհավոր ծնունդդ, պարոն Նախագահ։ Հայության համար մինչ այսօր անխոնջ ծառայող մարդ, ում ավագ ընկեր կոչելու, ումից կյանք ու կռիվ, քաղաքականություն եւ հայրենասիրություն սովորելու պատիվ ունեմ։ Ձեր կարծր բնավորությունից ելնելով՝ Ձեր իրական կյանքն՝ իր ապրումներով, հույզերով եւ հույսերով, Դուք Ձեր ներսում եք ապրում, Ձեր հոգու, սրտի, խղճի եւ մտքի, օտար աչքի համար անհասանելի անկյուններում։ Այդ ներսի, միայն Ձեզ հասու ներքին վերսիան է իրական Սերժ Սարգսյանը, ում նույնիսկ Ձեր մերձավոր շրջապատը հաճախ ճշգրտորեն մինչեւ վերջ չի վերծանում։ Պարադոքսների միախառնություն, ով իր համեստությամբ եւ խորաթափացությամբ ինքն իրեն լոկ Տիեզերքի հատիկ է ընկալում՝ իր մեջ փորձելով տեղավորել այդ նույն Տիեզերքը։ Երբ 20 ամսվա դադարից հետո Ձեզ տեսա առաջին անգամ, խոստովանեցի, որ չգիտեի, ոնց Ձեզ դիմավորեի՝ որքան ուժեղ սեղմեի Ձեր ձեռքը, ինչքան պինդ փաթաթվեի ողջագուրվելիս։ Ձեզ բնորոշ կիսաժպըտով ասացիք. առխային, էդքան չեմ թուլացել։ Ձեզ հետ շփումներից հետ սովորած ուղեղս այլ բան չառաջարկեց պատասխանելու, քան «Ձեզ առանց ինձ էլ շատ են ցավացրել, պարոն Նախագահ»: Եւ այս ընթացքում հասկացել եմ Ձեզ մինչ այսօր պաթոլիգիկ ատողների շարժիչ գործոնը. Դուք իրենց համար հայելի եք, որի մեջ իրենք տեսնում են սեփական արատներն ու անազնվությունը, որովհետեւ Դուք իրենց նման չեք եւ ողջ կյանքը եղել եւ մնում եք ստանդարտ «քաղաքական գործիչ» մատրիցայից դուրս։ ( … Read more

Թրամփը հավաստիացրել է, որ Իրանի հետ բանակցություններ չի վարում

ԵՍ ՈՉԻՆՉ չեմ առաջարկում Իրանին՝ ի տարբերություն Օբամայի, որը նրանց միլիարդ դոլարներ վճարեց հիմար «Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրով» միջուկային զենքի վերաբերյալ (որի ժամկետն արդեն սպառվել է)։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես անգամ նրանց հետ բանակցություններ չեմ վարում, մենք լիովին ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆՔ նրանց միջուկային օբյեկտները»։

«Էստեղ պետություն չկա». այս կերպ հանրությանը փորձում են հիասթափեցնել պետությունը պահելու հեռանկարից․ Հովյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Հովյանը գրում է. Իմպերիայի հայաստանյան մունետիկների մարտավարությունը բավականին ընթեռնելի է:Հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ ինքնիշխանություն ասվածը դա ծաղր է և աշխարհում գոյություն չունի ոչ մի ինքիշխան երկիր` անգամ ԱՄՆ-ն: Մանիպուլյացիան հասկանալի է, եթե անգամ ԱՄՆ-ն ինքնիշխան չէ, ապա Բելոռուս դառնալու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարևորը տաք և խոնավ լինի: « … Read more

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի ասուլիսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի մամուլի ասուլիսը

Հիմնահատակ քանդել, տրակտորով վրայով անցնել. Ավինյանը՝ Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների շենքերի մասին

Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների բնակիչների մասով այս պահի դրությամբ դեռևս 16 գույքերի չկնքված պայմանագրեր կան: Դատական գործընթացները շարունակվում են: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս համատեքստում հայտարարեց՝ Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում բնակվող անձինք առաջին հերթին պետք է գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է․ … Read more

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային: «Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության հարցի վերաբերյալ մենք միշտ ընդգծել ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը և խրախուսել ենք երկու կողմերին էլ հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության … Read more

Մահանում էի.․․Կարեն Հակոբյանը՝ հիվանդության, բանտում անցկացրած տարիների ու Աստծով փրկվելու մասին

Մահանում էի.․․Կարեն Հակոբյանը՝ հիվանդության, բանտում անցկացրած տարիների ու Աստծով փրկվելու մասին Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգիչ Կարեն Հակոբյանն է։ Բացարձակ Արժեքը կարող եք դիտել նաև ATV հեռուստաընկերության եթերում։ Հաղորդումը վարում է Անահիտ Հարությունյանը։ Նախագծի ղեկավար և պրոդյուսեր՝ Արամ Հարությունյան։

Իրանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի դեմ Իսլամական երկրների ընդունած հայտարարության մասին

Քաղաքականություն 30.06.2025 | 13:13 Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մեջ Հայաստանի դեմ ընդունված կետերին, փոխանցում է Mehr գործակալությունը։ «Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում առանձին անդամ պետությունների դիրքորոշումը: Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: Հարավային … Read more

Վաշինգտոնն առաջարկում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. պաշտոնյա

ԱՄՆ իշխանությունները առաջարկել են Իրանին վերսկսել այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանջին։ «Վաշինգտոնը մեզ ասում է, որ իրենք բանակցություններ կազմակերպելու ցանկություն ունեն։ Ժամկետները, սակայն, դեռ համաձայնեցված չեն։ Մենք չենք պայմանավորվել ո՛չ ժամկետների, ո՛չ էլ բանակցությունների վարման կարգի շուրջ»,-հայտարարել է իրանցի դիվանագետը։

Լավ կլինի, որ պարոն Լավրովը չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Միրզոյան

30 Հունիսի 2025, 13:13 Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «եկեղեցու դեմ իշխանությունների պայքար» ձևակերպումը: Այս մասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: «Պարոն Լավրովի տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ իշխանությունը պայքար չի մղում եկեղեցու դեմ: Սա իրավական գործընթաց … Read more