Հայաստանն ու Եվրամիությունն ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները

Հայաստանն ու Եվրամիությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում…

Վրաստանում 214-րդ օրն է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ ԵՄ ինտեգրման դադարեցման դեմ

Վրաստանում արդեն 214 օր շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պատասխան իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման՝ դադարեցնել երկրի ԵՄ ինտեգրման գործընթացը։ Ցուցարարները շարունակում են արգելափակել Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը։ Զուգահեռաբար բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանի այլ խոշոր քաղաքներում։ «Վրացական երազանք»-ի իշխանությունները, որոնց լեգիտիմությունը կասկածի տակ է դրվել 2024թ. հոկտեմբերի 26-ի վիճահարույց խորհրդարանական … Read more

Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸

Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸 – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=c1bb72eebe Երկրպագուները ծաղրել են Լիոնել Մեսսիին 📸 Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն ջախջախեց «Ինտեր Մայամիին» 4-0 հաշվով։ Խաղի ընթացքում տեղի երկրպագուները ծաղրել են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին։ Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» դուրս մնաց մրցաշարից, ՊՍԺ-ն հաջորդ փուլում կմրցի «Բավարիայի» հետ նախորդ … Read more

Ալիևի համար Պուտինը «ռազմական հանցագործ» է ·

Ռուսաստանցի միլիարդատեր, իրավագիտության դոկտոր, Լենինգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովն անդրադարձել է Եկատերինբուրգում ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատի կողմից մի խումբ ադրբեջանցիների ձերբակալության ժամանակ տեղի ունեցած միջադեպերին, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների՝ երկու կամ հինգ «մարդ է սպանվել» և «պահանջել, որ մեղավորները բացահայտվեն և օրենքի ողջ խստությամբ պատժվեն»: Ռաահիմովի այս կոչին շատ անսպասելի … Read more

Ադրբեջանի ոստիկանության «նվերն» Իլհամ Ալիևին

Երրորդ օրն է՝ Բաքվի իշխանական, խորհրդարանական շրջանակներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ռուսաստանի Դաշնության հասցեին ամենակոշտ քննադատություն է հնչեցվում, որի հիմքում մի գլխավոր թեզ է, այդ երկրի Քննչական կոմիտեն և Անվտանգության դաշնային ծառայությունը և դատարանները «բռնություններ են գործադրում էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ»: Հատկապես կարևորվում է, որ հունիսի 27-ին իրավապահներն «արտադատական գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով սպանվել է … Read more

«Ավերեց երկիրը մեր, բոլոր կառույցները քանդեց, հասել է Էջմիածնին. եկեղեցականների նկատմամբ այս հետապնդումները սարսափելի են, սա նորություն է մեր պատմության մեջ»

«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ – Տիկին Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների կողմից հոգեւորականների եւ ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող գործողությունները։ Մենք ականատես եղանք տեսարանի, երբ ԱԱԾ-ականները գործողություններ իրականացրեցին նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։ Ի՞նչ է սա։ – Սա ակնհայտ քաղաքական նպատակներով է իրականացվում։ Սամվել Կարապետյանի դեպքից սկսած մենք տեսանք, որ սա այդ նպատակն է … Read more

«Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են». Լավրով

Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Ես կցանկանայի, որ կանոնիկ Հայ եկեղեցու վրա հարձակումներ չլինեն, և հակամարտությունը հնարավորինս շուտ լուծվի»,- նշել է … Read more