Պետական ռեպրեսիայի «օուրելյան» դրսևորումները – Times.am

Փորձենք առանց էմոցիայի, սառը գլխով ներկայացնել Հայաստանում վերջին 10-օրյակում տեղի ունեցած պետական տեռորի հետ կապված մի քանի դիտարկումներ, որոնք ցույց կտան, որ Փաշինյանի կողմից իրականացրածը դասական պետական ռեպրեսիա է՝ ուղղված եկեղեցու և իր քաղաքական կուրսին դեմ խոսող մարդկանց դեմ։ Ինչու ենք «գետնի վրա»։ Փաշինյանը օրեր շարունակ բացահայտ հարձակում է գործում եկեղեցու, Վեհափառի ու բարձրաստիճան այլ … Read more

Այլ կերպ ասած, երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն․ Արման Թաթոյան

«Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը Կառավարության ղեկավարը: Նրա պատկերացմամբ` քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ Կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները: Նրա … Read more

Կանադան կչեղարկի թվային ծառայությունների հարկը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններն առաջ մղելու համար

Կանադան որոշում է ընդունել է չեղարկել թվային ծառայությունների հարկը՝ Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցությունները վերսկսելու համար: Ինչպես…

Ուկրաինայում ևս մեկ հայկական եկեղեցի կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News Պատերազմող Ուկրաինայում ևս մեկ հայկական եկեղեցի կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Խմելնիցկիյ քաղաքում տեղի է ունեցել նոր կառուցվող Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Այն կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ 16 վեմ քարեր օծվել և ամփոփվել են կառուցվող … Read more

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին

Աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին։ «Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր … Read more

Դատական պաշտպանությունը փաստացի դարձել է ոչ արդյունավետ կամ՝ ոչ գործնական

Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությանը, երբ Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքի նախնական վարույթով Վճռաբեկ դատարանի համար չի նախատեսում պարտականություն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելիս հիմնավորապես, այսինքն՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար անհրաժեշտ եւ կոնկրետ չափանիշներին հատուկ վերանայման վճռաբեկ … Read more

Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է

Թուրքիայի Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները նահանգում շարունակվող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Միլլիեթ»-ը։ Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ երեք շրջաններում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ։ Մի քանի շրջանների բնակիչներ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասերին, տարհանվել են։ Հրդեհները մարելու համար ներգրավվել է 1100 հրշեջ, վեց ինքնաթիռ։ Ուժեղ քամու … Read more

Թրամփը Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին անվանել է «հիմար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «շատ ուրախ» կլինի, եթե Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հրաժարական տա, հաղորդել է Reuters-ը։ ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ կցանկանար տոկոսադրույքները իջեցնել մինչեւ 1 տոկոս։ «Ես կցանկանայի տեսնել նրա հրաժարականը, եթե ինքը ցանկանար։ Նա զզվելի աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը՝ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին անվանելով նաեւ «հիմար»։ Փաուելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026թ. մայիսին, եւ սպասվում է, որ Թրամփը հաջորդ ամիսներին կնշանակի նրա հաջորդին։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Փաուելի հաջորդը, որին կնշանակի, կլինի մարդ, որը կիջեցնի տոկոսադրույքները։ Անցած շաբաթ ԴՊՀ-ն որոշել էր փոխառությունների կարճաժամկետ ծախսերը թողնել 4,25-4,50 տոկոսի սահմաններում։

Ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն` Սամվել Կարապետյանի մասին

  Sputnik. ՀԷՑ գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն անդրադարձել է ընկերության աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու մասին իշխանական շրջանակների տարածած լուրերին։   Սամվել Կարապետյանին ճանաչելով` վստահ եմ, որ ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե իշխանությունը փորձում է … Read more

Իմպերիայի հայաստանյան մունետիկների մարտավարությունը բավականին ընթեռնելի է․ Հովյան

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իմպերիայի հայաստանյան մունետիկների մարտավարությունը բավականին ընթեռնելի է: Հանրության մոտ ստեղծել տպավորություն, որ ինքնիշխանություն ասվածը դա ծաղր է և աշխարհում գոյություն չունի ոչ մի ինքիշխան երկիր` անգամ ԱՄՆ-ն: Մանիպուլյացիան հասկանալի է, եթե անգամ ԱՄՆ-ն ինքնիշխան չէ, ապա Բելոռուս դառնալու մեջ ոչ մի վատ բան չկա: Կարևորը տաք և … Read more