Սա կոնկրետ հանցավոր դավադրություն է ՀՀ դեմ, քանի որ ռազմական հեղաշրջմամբ իրականացրած իշխանափոխությունը նաև պետությունափոխություն է․ Եղոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նկատենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի ու գործիչների 99 տոկոսը որևէ բառով, կեսբերան ակնարկով անգամ, բացասական դիրքորոշում չարտահայտեց ծրագրված ահաբեկչության վերաբերյալ։ Գոնե ասեին, որ ահաբեկչությունն ու ռազմական հեղաշրջումը վատ բան է, բայց չեն հավատում, թե Բագրատ Գալստանյանը նման բան էր ծրագրում։ Ճիշտ հակառակը, Բագրատ Գալստանյանին … Read more

ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

«Տեսնել պայքարի արդյունքը». Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Այդ առթիվ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը գրառում է արել. «Շնորհավոր, պարո´ն նախագահ: Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով: Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում: Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը: Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած»:

Մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծն ունենք, շինարարությունը պետք է սկսենք, ինչքան հնարավոր է շուտ . Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքներն արդեն ավարտված են, պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը ստացված է։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ այդ բոլոր գործընթացներն ավարտին հասցնելու հիմքով ֆինանսավորման վերջին տրանշի ֆինանսավորման փաստաթղթերը ներկայացված են արդեն աշխատակազմի ֆինանսական վարչություն։ «Բացի դրանից նաև կառուցման հարակից ազդեցության ենթարկվող տարածքում … Read more

ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ

ԱրարատԲանկը, ընդլայնելով միջազգային համագործակցությունը, դարձել է Ֆինանսավորման և առևտրի հարցերով բանկիրների ասոցիացիայի անդամ (Bankers Association for Finance and Trade)։ Ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով՝ ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ։  «Աշխարհի տարբեր երկրներում առաջատար ֆինանսական կառույցներին միավորող ասոցիացիայի անդամների հետ համագործակցությունը ԱրարատԲանկի համար միջազգային փորձի փոխանակման, … Read more

«Առաջիկա շաբաթը փորձնական է լինելու». Քաղաքապետարանը գործադրեց էլեկտրոնային YES հարթակը

YES հարթակի ստեղծումը նախաձեռնվել է այն նպատակով, որ Երևանի քաղաքապետարանը հանձն էր առել իր բոլոր ծառայությունները էլեկտրոնայնացնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մինչ այդ Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն  Սարգիս Մանուկյանը ներկայացրեց YES (Երևանի էլեկտրոնային ծառայություններ) համակարգը, որով երևանցիները հասանելիություն կունենան քաղաքապետարանի մատուցող բոլոր … Read more

Անվճար տրանսպորտով երթևեկելու ժամանակն ավարտվում է, վաղը ԱԺ–ում տուգանք նախատեսող փաթեթ է քննարկվելու. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 30–ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրեց, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա ուղղակի օգտվել հասարակական տրանսպորտից ու առանց վճարելու իջնել: «Հարգելի քաղաքացիներ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է, հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքները չլինեն, թե ինչու այսպես եղավ։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ԱԺ-ում, որով նախատեսվում է … Read more

Իզմիրի օդանավակայանը ժամանակավորապես փակ է անտառային հրդեհների պատճառով

Թուրքիայում Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հաղորդել է Milliyet թերթը։ Ադնան Մենդերեսի անվան օդանավակայանը գտնվում է Գազիեմիր շրջանում, հրդեհային գոտու մոտ։ Շարունակվող անտառային հրդեհի, ծխի եւ հրշեջ ավիացիայի աշխատանքի պատճառով օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների թռիչքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Իզմիր ժամանող որոշ չվերթներ վերուղղորդվել են այլ օդանավակայաններ: Հրդեհը վերահսկողության … Read more

«Մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունն ու վստահելի դաշնակցի մեր համբավը»․ Մաս 8․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը հերթական հայտարարությունն է արել պաշտպանության խորհրդի միջոցով. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․ Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու … Read more

Միքայել սրբազանի փաստաբանների ասուլիսը. ՈՒՂԻՂ • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։