ՀՀ նախագահն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Aurora News | Իրանից քննադատել են Ռուսաստանին

Իրանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ալի Մոթահարին քննադատել է Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը։ X սոցիալական ցանցի իր էջում Մոթահարին դժգոհություն է հայտնել այն փաստից, որ Ռուսաստանը Իրանին չի վաճառում S-400 զենիթահրթիռային համակարգեր։ «Ռուսաստանը S-400 համակարգեր է մատակարարել Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին, մի երկրի, որը նրան օգնում … Read more

ՀԷՑ-ի ռեկետը. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի», «GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղն Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը։ «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն ՀԱԱԿԱՍՈՒՄ է ՀՀ … Read more

Աննա Վարդապետյանն ընդունել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Դատախազների Միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ Գիորգի Գոգաձեին։ Ինչպես հայտնել են դատախազությունից, ԴՄԱ փոխնագահը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու … Read more

«Երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։ Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան … Read more

Հայաստանն առերեսվում է բազմաշերտ մարտահրավերների

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովում։ «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իսպանիայի կառավարությանը այս կարևոր միջազգային միջոցառումն անցկացնելու և ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։ Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ աշխարհը բախվում է աննախադեպ դժվարությունների, առավել քան երբևէ անհրաժեշտ է համախմբել մեր ջանքերը, դրսևորել … Read more

Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանը խոսել է իր հրաժարականի, Արկադի Ղուկասյանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Բաքվում այսօր կայացած Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստում ԼՂՀ նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանին հարցեր է ուղղել նրա պաշտպանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության նախարարին գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհվել է 2020 թվականին Հայաստանի նախագահի կողմից։ Նրա ցուցմունքի այս մասը արդեն ներկայացրել ենք։ Պատասխանելով իր փաստաբանի՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի … Read more

Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն և «BMW»-ն, կա 5 վիրшվոր

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի դիմացի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ուժեղ քամին վնասներ է տվել․ տուժածներ չկան

Այսօր՝ հունիսի 30-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող քարե շինության մոտ 500 քմ տանիքի թիթեղյա հատվածը քամին պոկել ու շպրտել է։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։ Փրկարարները մոտ 2 ժամից ավելի հատուկ էլեկտրական սղոցով մասնատեցին պոկված թիթեղներն ու տեղափոխեցին անվտանգ վայր։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։ —00—ՍՊ

«Ռոման» նոր հարձակվող է փնտրում

«Ռոման» նոր հարձակվող է փնտրում – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=70ba6d5f42 «Ռոման» նոր հարձակվող է փնտրում «Ռոման» նոր հարձակվող է փնտրում գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի խնդրանքով: Հյատնում է Leggo-ն։ Դիրքի համար դիտարկվող անունների թվում է «Ատալանտայի» հարձակվող Ջանլուկա Սկամմական, որի հետ Գասպերինին աշխատել է վերջին տարիներին։ Իտալացի հարձակվողը վերջին մեկ տարվա ընթացքում խաղադաշտ … Read more