Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս. Տեր Մաղաքիա Օհանյան

Քրիստոնյա Հայաստանում իշխանության եկած նեոբոլշևիկներն ու գլոբալիստները համառորեն շարունակում են իրենց պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Դրսում թշնամու առաջ խոնարհվում և ձեռք են սեղմում, իսկ մեր հայրենիքում, եկեղեցու վրա` մատ են թափ տալիս։ Այն եկեղեցիները և սրբավայրերը, որոնք այսօր պետության հաշվեկշռի վրա են, դրանք … Read more

Հրդեհ Գերմանիայի հիվանդանոցում. զոհվել է երեք հիվանդ, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ

Գիշերը գերմանական Համբուրգ քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով երեք հիվանդ է զոհվել և բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանցից երկուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում է, հայտնում է Associated Press-ը։ Հրշեջներն ահազանգ են ստացել Մարիենկրանկենհաուս հիվանդանոցում բռնկված հրդեհի մասին մոտավորապես կեսգիշերին։ Հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի ծերաբուժական բաժանմունքի սենյակում և տարածվել վերին հարկի ճակատային մաս։ Ծուխը … Read more

Այս տարվա առաջին եռամսյակում միջին աշխատավարձը կազմում է 298 հազար դրամ

Այս տարվա առաջին եռամսյակում Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմել է 298 հազար դրամ։ Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։ Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (5.7%) միտում գրանցված գնաճի (2.5%) նկատմամբ: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2024թ. 4–րդ եռամսյակում կազմել է 1 մլն 326 հազար 5 հարյուր մարդ, որոնց 87.1% … Read more

Հաջորդ պատերազմը՝ Ղազախստանո՞ւմ | 1in.am

Ստամբուլում անոնսավորված բանակցությունների նախօրերին Ռուսաստանը լայնածավալ հարձակման է անցել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Նեբեզնյան հայտարարել է, որ ոչ ոք չպետք է երազի առանց նախապայմանների հրադադարի հաստատման մասին: Մոսկվայի պահանջը մնում է անփոփոխ, կամ Կիևն ընդունում է անվերապահ կապիտուլյացիան, կամ պատերազմը կշարունակվի: Այս ֆոնին հայտնի է դարձել, որ թեև Ղազախստանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու առաջարկ է ստացել, բայց … Read more

Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառով

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան … Read more

Ուկրաինան «Սարդոստայն» գործողությունն է իրականացնում․ ԱԹՍ-ները ՌԴ-ում հարվածել են ռմբակոծիչների 2 բազաների

Քաղաքականություն 01.06.2025 | 16:55 Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ուղղված ռուսական ռազմական ինքնաթիռների ոչնչացմանը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ УНИАН գործակալության, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն են ենթարկվել Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» օդանավակայանները։ Գործակալության տվյալներով՝ «Սարդոստայն» կոդային անվանումը ստացած գործողության ընթացքում վնասվել է ավելի քան 40 … Read more

Այսօր մենք կանգնած ենք կործանարար ճանապարհի եզրագծին, ու մեր սրբազան պարտքն է ապավինել մեր հավատքի հաղթական ուժին․ հայտարարություն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական դասի հայտարարությունը Իրենց քրիստոնյա հորջորջող, բայց պարբերաբար անպարկեշտ պահվածք դրսևորող ՀՀ վարչապետը տիկնոջ հետ միասին հերթական անգամ ցնցեց համայն հայությանը՝ վարկաբեկելով Եկեղեցին ու հայհոյելով հոգևոր առաջնորդությանը։ Երբ հոգեկան անհավասարակշիռ այս զույգը Եկեղեցին զավթելու մոլուցք է դրսևորում, հետո այն համեմատում չուլանի հետ, մնում ես ապշած, թե այսպես մինչև ուր … Read more

«Փչացած» հարաբերության պարագայում Պուտինը և Միշուստինը որևէ պարտավորություն չունեին զանգահարելու և շնորհավորելու

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Պուտինը, ու դրանից բացի՝ նաև եղել է թե՛ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, թե՛ Միշուստին-Փաշինյան հեռախոսազրույց: Համաձայնեք, որ «փչացած» հարաբերության պարագայում Պուտինը և Միշուստինը որևէ պարտավորություն չունեին զանգահարելու և շնորհավորելու: Արարողակարգը կպահեին ուղերձներով, բայց, եթե հարաբերությունը «փչացած» է, հազիվ թե նաև … Read more

Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ, հայտնում է «Европейская правда»-ն։ Զելենսկին կիրակի օրը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Անվտանգության ծառայության և հետախուզության ղեկավարության հետ և «որոշել է նաև դիրքորոշումները Ստամբուլում երկուշաբթի օրը կայանալիք հանդիպումից առաջ»։ «Առաջինը՝ կրակի լիակատար … Read more