Վաղը Ստամբուլում կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Վաղը՝ հունիսի 2-ին, օրվա երկրորդ կեսին Ստամբուլում կմեկնարկեն բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիարկությունների միջև, տեղեկացնում է TRTHaber-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին: Նշվում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները նախատեսված են վաղը՝ ժամը 13։00-ին, Չիրաղան պալատում: Նշենք, որ ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով բանակցությունների նախապատրաստմանը ծանոթ աղբյուրի, հայտնել էր, որ Ռուսաստանի պատվիրակությունը կիրակի ցերեկը մեկնել է … Read more

Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Բինգյոլ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցելը, հայտնել է այդ երկրի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը: Նշվում է, որ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կիգի շրջանից 1,57 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա, իսկ երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է … Read more

Ժառանգություն, որ հնարավոր չէ ուրանալ կամ անտեսել. ֆիլմ՝ նվիրված թբիլիսահայ նկարիչ Ժան Խաչին

Այսօր «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել թբիլիսահայ հայտնի նկարիչ Ժան Խաչին նվիրված ֆիլմի ցուցադրություն: Ֆիլմը ստեղծվել է ճանաչված բժիշկ Գուրգեն Մխիթարյանի նախաձեռնությամբ: Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Մխիթարյանը խոսեց նկարչի և ֆիլմի ստեղծման մասին: «Ֆիլմը նվիրված է Վարուժան Խաչատուրովին, որը կտավների վրա իր ծածկանունով էր հանդես գալիս՝ Ժան Խաչ, նա շատ զարգացած տղա էր, … Read more

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որպես տեխնոլոգիական կրթահամալիր, հպարտ է, որ կրթության միջոցով կարողանում է ներդրում ունենալ երեխաների զարգացման մեջ՝ սկսած նախակրթարանից և շարունակելով դպրոցում ու քոլեջում․ Գոռ Վարդանյան

Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսմեկյան իր ուղերձում նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։ «Դուք մեր հասարակության ու ընտանիքի սյուներն եք։ Հայ մարդու ընտանիքում երեխաների նկատմամբ սիրո արտահայտման ձևերը առանձնահատուկ են, հոգատարություն և ուշադրություն՝ անկախ կյանքի դժվարություններից ու փորձություններից։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը, որպես տեխնոլոգիական … Read more

Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի … Read more

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում՝ Իրկուտսկի զորամասի վրա

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասերից մեկի վրա: Նա նաև նշել է, որ ԱԹՍ-ներն արձակվել են բեռնատարից, թե ինչ քանակով, այս պահին հայտնի չէ։

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակում՝ Իրկուտսկի զորամասի վրա ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասերից մեկի վրա: Նա նաև նշել է, որ ԱԹՍ-ներն արձակվել են բեռնատարից, թե ինչ քանակով, այս պահին հայտնի չէ։

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական կետին. կան զոհեր

Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանումներից մեկի կետին։ Այս մասին Տելեգրամում հայտնել են Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարությունից։ «Ցավոք, կան զոհված և վիրավոր զինծառայողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է 12 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին: Միաժամանակ ընդգծվում … Read more

Մի իշխանություն, եթե կասկածի տակ է դնում եկեղեցին, չի կարող ապահովել մեր երեխաների խաղաղությունը և պետք է հեռանա․ ՀՅԴ ՀԵՄ անդամ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը ՀՅԴ ՀԵմ անդամներն ակցիա են կազմակերպել կառավարական առանձնատան դիմաց՝ հիշեցնելով, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ երեխաները չեն կարող լինել պաշտպանված, ապրել անվտանգ և ունենալ ապագա։ Ակցիայի մասնակիցներն իրենց ասելիքը նաև պաստառներով են արտահայտել, որոնց վրա գրված են ՝ «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛բարդիր»,  «Երեխաներին փուչիկներ պետք չեն, այ՝ մանկություն», «Իմ … Read more

Զելենսկի. Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը երկուշաբթի կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, Ռուսաստանի հետ բանակցությունների համար կմեկնի Ստամբուլ, հայտնում է «Европейская правда»-ն։ Զելենսկին կիրակի օրը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի, Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի, Անվտանգության ծառայության և հետախուզության ղեկավարության հետ և «որոշել է նաև դիրքորոշումները Ստամբուլում երկուշաբթի օրը կայանալիք հանդիպումից առաջ»։ «Առաջինը՝ կրակի լիակատար … Read more