Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News Հունիսի 1-ին, ժամը 04:02-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է ավտոմեքենան։ –00—ՅՄ

Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երեխաներին Հունիսի 1-ի կապակցությամբ։ «Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված։ Քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու … Read more

ԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Ընկերության ուշադրության կենտրոնում են միշտ փոքրիկները, մեր նախակրթարաններում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` երեխաների վաղ տարիքի կրթության և ժամանցի, առողջ սննդի համար: Անհոգ մանկություն և խաղաղ երկինք աշխարհի բոլոր մանուկներին:

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 50-ամյակի կապակցությամբ, կիրակի օրը հաղորդել է Կրեմլի կայքը։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն միավորում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններում։ … Read more

Հայտնի է ակումբային ԱԱ-ի վերջին մասնակիցը — Armsport.am

«Լոս Անջելեսը» դարձավ ակումբային Աշխարհի առաջնության վերջին մասնակիցը՝ լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթելով մեքսիկական «Ամերիկային»։ 64-րդ րոպեին «Ամերիկայի» հարձակվող Բրայան Ռոդրիգեսը բացեց հանդիպման հաշիվը։ 89-րդ րոպեին կիսապաշտպան Իգոր Ժեզուսը վերականգնեց հավասարակշռությունը։ 115-րդ րոպեին «Լոս Անջելեսի» հարձակվող Դենիս Բուանգան գոլ խփեց հարձակվող Օլիվիե Ժիրուի փոխանցումից։ Ամերիկյան ակումբը հանդես կգա մրցաշարի D խմբում, որտեղ կմրցի Լոնդոնի «Չելսիի», … Read more

Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 1-ին, Լիլիթ Աղեկյանը հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է ինձ, որ գիշերը «Աբովյան» ՔԿՀ-ում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն, սակայն վտանգը չի անցել, և կա իրական սպառնալիք, որ ցանկացած պահի նրա առողջական վիճակը կարող է կտրուկ վատանալ։ Հիշեցնում եմ. Լիլիթ Աղեկյանի խոշտանգման օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի լույս … Read more

«ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով»․ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հրապարակումը․ «ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով։ Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»։ Աղբյուրը`   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով»․ դեսպանատուն ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան հրապարակումը․ «ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով։ Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»։ Աղբյուրը`   ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

«Վստահ եմ՝ հայրիկդ նայում է քեզ երկնքից և հպարտանում»․ Անահիտ Սիմոնյան

ԱՄՆ–ում բնակվող երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը հուզիչ գրառում է կատարել և շնորհավորել իր և երգիչ Հայկոյի որդուն․ «Իմ Արման… Այսօր շրջանավարտ ես։ Ավարտեցիր 8-րդ դասարանը։ Եվ մինչ կանգնած էիր բեմի վրա՝ վստահ, բարձրահասակ, գրեթե մեծահասակ՝ հազիվ էի զսպում արցունքներս։ Հպարտությունից, սիրուց, այն բանից, թե որքան արագ է ժամանակը թռչում։ Դու իմ գլխավոր իմաստն ես, իմ … Read more