ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ ապօրինի մուտք գործելը լի է վտանգներով՝ զգուշացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Այն կարող է հանգեցնել կալանավորման, արտաքսման և վիզա ստանալու արգելքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ. Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ Նիկոլ Վովաևիչ, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն միավորում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններում։ Սա, անկասկած, համապատասխանում … Read more

Ավտոբուսը գետն է ընկել. 20 մարզիկ մահացել են

Ավտոբուսը գետն է ընկել. 20 մարզիկ մահացել են Sunday, June 1, 2025 Views: * Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո նահանգում ավտոբուսն ընկել է գետը, զոհվել է առնվազն 20 մարզիկ, որոնք վերադառնում էին ազգային սպորտային փառատոնից:Ավտոբուսում եղել է 30-ից ավելի մարզիկ, որոնցից մի քանիսը վնասվածքներ են ստացել:

Մոսկվայի «Այբիկ» դպրոցի սաներն այցելել են «Նիկո» պատկերասրահ

01 Հունիսի 2025, 11:20 Մոսկվայի «Այբիկ» դպրոցի աշակերտները «Նիկո»պատկերասրահում անցկացրել են արվեստով, հույզերով և անհավանական էներգիայով լի երեկո: Աշակերտները ցուցադրել են թատերական ներկայացումներ, երգել, կատարել հայկական ժողովրդական պարեր: Միջոցառման մասնակիցներն արժանացել են պատվոգրերի:

Դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր

Մայիսի 29-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, դասասենյակների պատուհանների վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական … Read more

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին – Armenia Today

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հոունիսի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,47 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Եվրոն ընդունում են միջինը 428,61 դրամով, վաճառում՝ 441,85 դրամով։ Ռուսական ռուբլին ընդունում են 4,75 դրամով, վաճառում՝ 5.04 դրամով:

27-ամյա տղամարդու մայրը պնդում է՝ իր որդին անհիմն է բանտում՝ աղջկա պատճառով

Արդեն 9 ամիս է՝ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Սերժիկ Եսայանը, ով ըստ իր մայրիկի՝ Անժելա Եսայանի, խաբեության զոհ է դարձել և անհիմն ձերբակալված է։ Ս․ Եսայանը երեկվանից հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իրեն ազատ արձակեն, կամ գոնե տնային կալանք տան։ Շամշյան.com-ի թղթակցի հետ … Read more

Պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գրառումը․ «Սիրելի՛ փոքրիկներ, Այսօր՝ հունիսի 1-ին, մեր քաղաքը լցվում է ձեր ժպիտներով, ձեր խաղերով ու երազանքներով  Մենք պարտավոր ենք կառուցել մի քաղաք, որտեղ յուրաքանչյուր երեխա կզգա իրեն պաշտպանված, սիրված ու գնահատված։ Քաղաք, որտեղ փողոցներն անվտանգ են, դպրոցներն ու մանկապարտեզները՝ հարմարավետ ու բարեկարգ, բակերն ու այգիները՝ ժամանակակից ու բոլորի համար հասանելի։ Մեր … Read more