Ադրբեջանի «պրոտեկտորատի» հարցում ռուս-թուրքական համաձայնություն չի կայացել ·

Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինի կարծիքով՝ ներկայումս հայ-թուրքական երկխոսության գործընթացում սուր հարցեր չկան, որ կազդեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի վրա: Չեթինը հիշեցրել է, որ 90-ական թվականներին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձել է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, բայց հանդիպել է ներքին դիմադրության, հատկապես Դաշնակցության կողմից, որ այն ժամանակ «տիրապետում էր քաղաքական և ուժային զգալի ռեսուրսների»: Թուրք … Read more

Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը մայիսի 30-ին այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես: Համաշխարհային ցուցահանդեսն անցկացվում է դեռ 1851 թվականից՝ ամեն հինգ տարին մեկ աշխարհի տարբեր քաղաքներում: Այն հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի ընթացքում ներկայացվում են տեխնոլոգիաների, առողջապահության, կայուն ու ինքնաբավ տնտեսության և ուրբան զարգացման ոլորտների նորագույն ձեռքբերումները: … Read more

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ տրանսպորտային կամուրջն է փլուզվել

Քաղաքականություն 01.06.2025 | 10:55 Կուրսկի մարզում կիրակի գիշերը՝ հունիսի 1-ին, կամուրջ է փլուզվել բեռնատար գնացքի անցնելու ժամանակ, ինչի արդյունքում գնացքի մի մասը ընկել է ավտոմոբիլային ճանապարհի վրա, հրդեհ է բռնկվել։ Միջադեպի հետևանքով առնվազն մեկ մեքենավար է վիրավորվել, փոխանցում է DW-ն։ Վթարը տեղի է ունեցել Տրոսնա-Կալինովկա մայրուղու 48-րդ կիլոմետրին՝ Ժելեզնոգորսկի շրջանում։ Կամուրջի տակ գտնվող ավտոճանապարհը փակ … Read more

Ներողություն եմ խնդրում ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար, ձեր ծնողներն ամենալավն են. Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դիմել է Հայաստանի բոլոր փոքրիկներին: «Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին. Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ, Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում … Read more

Մեր վարքագծով պետք է հարգալից միջավայր ձևավորենք. ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաներին

https://arm.sputniknews.ru/20250601/mer-varqagtsvov-petq-e-hargalic-mijavajr-dzevavvorenq-mip-y-shnvorhavvorel-e-erekhanerin-89592609.html Մեր վարքագծով պետք է հարգալից միջավայր ձևավորենք. ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաներին Մեր վարքագծով պետք է հարգալից միջավայր ձևավորենք. ՄԻՊ-ը շնորհավորել է երեխաներին Sputnik Արմենիա Նա հատուկ կարևորել է այն երեխաների իրավունքների լիարժեք իրացումը, ովքեր բնակվում են մարզերում և հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում 01.06.2025, Sputnik Արմենիա 2025-06-01T10:52+0400 2025-06-01T10:52+0400 2025-06-01T10:52+0400 անահիտ մանասյան երեխա հունիսի 1 (երեխաների պաշտպանության … Read more

Չի կարելի «ինչ անում ենք՝ մեր էրեխեքի համար ենք անում» կարգախոսի տակ թաքնվելով, քանդել սեփական երեխաների ապագան. Մհեր Ավետիսյան

Իրականում, մեր երեխաների համար ամենակարևոր գործը, որ պետք է անենք, այն է, որ պետք է լուծենք Հայաստանի անվտանգության խնդիրը՝ որպեսզի մեր երեխաներին պետականություն ժառանգենք։ Դրանից ավելի թանկ ու կարևոր նվեր մեր երեխաների համար չի կարող լինել։ Ուստի, առաջարկում եմ. «ինչ անում ենք՝ մեր էրեխեքի համար ենք անում» կարգախոսը օգտագործենք մեր երեխաների համար ամենաթանկ ու կարևոր … Read more

Երբեւէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր «կանգ է առնելու» կյանքը, որն ապրելու իմաստ էր ու հարատեւելու երաշխիք

Արցախում մեր ապրած մի ամբողջ կյանք հիշողություն դարձավ, մեր ունկերում մնացին Մարտակերտի Վլ. Բալայանի անվան թիվ մեկ միջնակարգ դպրոցի «Վերջին զանգի» ղողանջները: Երբեւէ մեր մտքով չէր անցնում, որ մի օր «կանգ է առնելու» կյանքը, որն ապրելու իմաստ էր ու հարատեւելու երաշխիք։ Սահմանի մոտ կյանքը մեզ կոփել էր, ամրացրել, այն երբեմն մեզ հուշում էր, որ հավանական … Read more

Ուկրաինան հունիսի 1-ից սկսում է ներքին տեղահանված անձանց մոբիլիզացիան

Հունիսի 1-ից ներքին տեղահանված տղամարդիկ կենթարկվեն զորահավաքի Ուկրաինայի զինված ուժերում՝ 25 տարեկան և բարձր տարիքի մյուս տղամարդկանց հետ հավասար հիմունքներով։ Գերագույն ռադայի պատգամավոր Ելենա Շուլյակի խոսքով՝ մարտ ամսին Ուկրաինայում պաշտոնապես գրանցվել է գրեթե 5 միլիոն ներքին տեղահանված անձ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բաց աղբյուրներում տվյալներ չկան այն մասին, թե նրանցից քանիսն են զորահավաքային տարիքի տղամարդիկ։ Այսուհետ … Read more

Սյունիքում հայերը ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումներին․ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գրառումն X սոցիալական ցանցում Կրակոցներ խաղաղ բնակիչների նկատմամբ․ Սյունիքում հայերը ամեն օր ենթարկվում են ադրբեջանական հարձակումներին։ Ադրբեջանի նպատակն է՝ մահվան ​​վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն և… ներխուժի Հայաստան։ Tirer sur les civils. #Syunik les Arméniens vivent quotidiennement ces agressions azéries.L’objectif de #Azerbaijan: instaurer la crainte permanente … Read more

Աշտարակում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան

Հունիսի 1-ին՝ ժամը 04:02-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 04։44-ին։ Ավտոմեքենան այրվել է։ Դիտումների քանակ1