Անգոլայի նախագահը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը

Քաղաքականություն 30.06.2025 | 22:57 Իսպանիայում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը Անգոլայի նախագահ Ժոաո Լորենսոն պատրաստակամություն է հայտնել մասնավորապես ադամանդագործության ոլորտում փոխգործակցության խթանմանը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման ուղիներն ու հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ադամանդագործության և հարակից ոլորտներում առկա փոխգործակցության ներուժի բացահայտման … Read more

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ուիմբլդոն-2025-ը – Armenia Today

Աշխարհի 20-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ուիմբլդոն-2025-ում, հայտնում է Championat.com-ը։ Առաջին շրջանի խաղում Խաչանովը 7:5, 6:4, 6:4 հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակենզի Մակդոնալդին: Ուիմբլդոնում Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Սինտարո Մոչիզուկի (Ճապոնիա)-Ջուլիո Ցեպիերի (Իտալիա) խաղի հաղթողը:

Յասին Ադլին վերադարձել է «Միլան»

Յասին Ադլին վերադարձել է «Միլան»՝ «Ֆիորենտինայում» մեկ տարի վարձակալությամբ խաղալուց հետո։ Հյատնում է Calciomercato-ն։ Չնայած, որ ֆուտբոլիստը վատ հանդես չեկավ վարձակալության ընթացքում, «մանուշակները» չակտիվացրին Ալժիրցուն 10 միլիոն եվրոյով գնման տարբերակը։ «Միլանը» դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել Ադլիի համար այլ ակումբներից, բայց կա որոշակի հետաքրքրություն Քաթարի ակումբների կողմից։ Այնուամենայնիվ, Յասինը ինքը ցանկանում է սկսել նախամրցաշրջանային մարզումները … Read more

«Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է․ Երբ իմ եւ իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտավործվում, ես երկրի ղեկավար չեմ։ Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։ Բայց իմ, իմ ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ ամեն … Read more

Հասուն տարիքում, տղամարդիկ պարտավոր են խոսքի արժեքը հասկանալ. Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Անինքնասեր մի հայրենադավ, կրկին զառանցել է, սպառնալով, թե նույն բառամթերքով պատասխանելու եմ…Սա ինձ հիշեցրեց մանկությունս, երբ կային երեխաներ, որ «ավտոմատը խոդ տամ, ասածներդ հետ տամ», կամ «Օբորոդկի գել» կեցվածքի մեջ էին:Հիմա բարոյական դատարկությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ հասուն տարիքում, տղամարդիկ պարտավոր են խոսքի արժեքը հասկանալ ու խոսքի հետևից … Read more

Այսպես չի կարող շարունակվել. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի մասին

Հունիսի 29-ին Բըրբենքի Սբ. Ղևոնդաց եկեղեցում բազմաթիվ հավատացյալներ մասնակցել են պատարագի: Նրանք ակնկալում էին, որ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը խոսք կհնչեցնի Մայր Աթոռում տեղի ունեցածի հետ կապված: Արձագանք չստանալով՝ մի շարք հավատացյալներ իրենց վրդովմունքն են հայտնել, սակայն ավելի ուշ Տերտերյանը մոտեցել է եկեղեցու բակում հավաքված մի քանի տասնյակ մեր հայրենակիցներին և … Read more

Ուկրաինան սառեցված ռուսական ակտիվների միջոցով 1.7 միլիարդ դոլար է ստացել Կանադայից

Ուկրաինան Կանադայից Extraordinary Revenue Acceleration (ERA) նախաձեռնության շրջանակներում 1.7 միլիարդ դոլար է ստացել, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։ «Տարվա սկզբից, հաշվի առնելով վերջին տրանշը, սառեցված ռուսական ակտիվներից ստացել ենք մոտ 17.6 միլիարդ դոլար», -Telegram-ում գրել է Շմիհալը։ ERA նախաձեռնությամբ G7 երկրները 50 միլիարդ դոլար կտրամադրեն,, որը կմարվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով։ 2025 թվականին … Read more

Ադրբեջանական կողմը հերքում է` Բաքվում Ռուսական մշակույթի կենտրոնը գործում է

Ադրբեջանի ռուսական համայնքում Ռուսական մշակույթի կենտրոնի փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն՝ կենտրոնը շարունակում է իր գործունեությունը։

Ինչու է Բաքվում հակառուսական հիստերիա բռնկվել

30 Հունիս, 2025 22:24 Հասարակություն Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։ Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր … Read more