«Բարսելոնայի» դարպասապահը հնարավոր է՝ տեղափոխվի «Մոնակո»
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն սկսել են բանակցությունները հնարավոր տրանսֆերի շուրջ: Ֆրանսիական ակումբն այս ամռանն արդեն համաձայնեցրել է Անսու Ֆատիի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները: Հաջորդ թիրախը Տեր Շտեգենն է: Գերմանացի դարպասապահի ապագան շարունակում է անորոշ մնալ Ժոան Գարսիայի տեղափոխությունից հետո: