Վահագն Խաչատուրյանն այցելել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։

Aurora News | Վանաձորի նախկին քաղաքապետի մասնակցությամբ համայնքին խոշոր չափի վնաս է պատճառվել. ՔԿ

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ խոշոր չափի յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Սամվել Դարբինյանին առնչվող քրեական վարույթի մանրամասները։ Նշվում է, որ Սամվել Դարբինյանի մասնակցությամբ Վանաձոր համայնքին, ընդհանուր առմամբ, մոտ 400 միլիոն ՀՀ դրամի վնաս է պատճառվել։ Ըստ մեղադրանքի՝ 1999-2016թթ․ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած … Read more

9 նորեկ ՀՊԼ-ի մեկնարկից առաջ․ Գանձասարը նորեկներ ունի — Armsport.am

«Գանձասարն» ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել է թիմի կազմը մի շարք նորեկներով։ Թիմին միացել են Արման Խաչատրյանը, Նարեկ Ալավերդյանը, Պետրոս Ավետիսյանը, Տարոն Ոսկանյանը, Պետրոս Մանուկյանը, Լևոն Պետրոսյանը, Պատվական Ավետիսյանը, Նիկիտա Լոբուսովը և Աննան Մենսահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գանձասարը» լքել են Տիգրան Ոփանյանը, Վահե Մուրադյանը, Ամին Միզյեդը, Սարգիս Շահինյանը, Աշոտ Քոչարյանը, Գրիգոր Մուրադյանը, Էրիկ … Read more

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր հրաձգության հավաքականն է։ Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալով։ Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել Գոռ Խաչատրյանը՝ 10 մ, իսկ Հովհաննես Մարգարյանը՝ 50 մ մրցատարածությունում։ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն են … Read more

Պուտինը «Կրոկուս Սիթի Հոլ»-ում զոհված Լիլիթ Իսրայելյանի ամուսնուն՝ Վուգար Հուսեինովին, պարգևատրել է «Արիության շքանշանով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արիության շքանշան» է շնորհել  «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման ժամանակ զոհված` Վուգար Հուսեինովին, գրել է  «Коммерсантъ»-ը։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման ժամանակ նա բարային սեղաններից բարիկադներ է կառուցել՝ մարդկանց ահաբեկչական կրակոցներից պաշտպանելու համար։ «2024 թվականի մարտի 22-ին 40-ամյա Վուգար Հուսեինովը և նրա 33-ամյա կինը՝ Լիլիթ Իսրայելյանը, ժամանել են համերգասրահ՝ «Պիկնիկ» խմբի … Read more

Առևտրային համաձայնագիր չունեցող երկրները կեսգիշերին ԱՄՆ-ից լուր կստանան

Reuters Այն երկրները, որոնք չեն բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ կամ չեն ստացել սակագնային նամակ Թրամփի վարչակազմից, ԱՄՆ-ից լուր կստանան առևտրի պայմանների վերաբերյալ մինչև օրվա վերջ, հայտարարել է Սպիտակ տունը հինգշաբթի օրը։ «Առևտրային թիմը աշխատել է շուրջօրյա՝ փորձելով նամակագրության մեջ լինել որքան հնարավոր է շատ երկրների հետ, բայց եթե նրանք դեռ չեն ստացել մեզանից լուր, ապա … Read more

«Թող վերին ատյանը առողջ պահի». Ավետ Բարսեղյանը նոր հրապարակում է արել Հրանտ Թոխատյանի հետ

31 Հուլիս 2025 / 1 դիտում Երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել Հհ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ։ Ավետ Բարսեղյանը լուսանկարին կից բանաստեղծական տողեր է գրել՝ ցանկանալով սիրելի դերասանին առողջություն. «Թող ատյանը վերին Թոխատյանին լիքը առողջ պահի մեզ համար, Հրանտ Արամիչ ջան…»։ Մեզ կարող եք հետևել նաև Կարդացեք նաև Այսօր … Read more

Հարություն Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարի մեջ են մտել +94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականից Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 150 կգ, 156 կգ, 160 կգ: Վերջին մոտեցմամբ էլ նա սահմանեց Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրեց 180 կգ ու … Read more

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու երեխաների համար

31 Հուլիս, 2025 22:26 Հասարակություն ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: Այս մասին Հայրապետյանը գրել է ֆեյսբուքի էջում: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն … Read more

ԱՄՆ-ը շարունակում է կապ հաստատել Մոսկվայի հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը և Մոսկվան այս շաբաթ դիվանագիտական շփումներ են ունեցել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղիներ գտնելու համար։ Ըստ նրա՝ բանակցություններ Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել, սակայն որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ «Մենք շարունակում ենք երկխոսությունը, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով։ Բայց … Read more